Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Արտերկրում հայկական մշակութային ծրագրերի իրականացմանը խոչընդոտելու ադրբեջանական և թուրքական լոբբիի փորձերը ձախողվել են

$
0
0

Արտերկրում հայկական մշակութային ծրագրերի իրականացմանը խոչընդոտելու ադրբեջանական և թուրքական լոբբիի փորձերը ձախողվել են, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

 

2015 թ. հիմնական ուշադրությունը հատկացվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին: Այդ առնչությամբ աշխարհի տարբեր երկրներում տարեսկզբից տարբեր համերգներ, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ են անցկացվել: Միաժամանակ ադրբեջանական և թուրքական կողմերը փորձել են խոչընդոտել հայկական մշակութային ծրագրերի իրականացումը:

 

Հայաստանի համար նշանակալի իրադարձություն էր ընթացիկ տարում Վենետիկի  բիենալեում գլխավոր մրցանակը Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ՙArmenity՚ տաղավարի համար: ՙՄինչդեռ Վենետիկի բիենալեին ընդառաջ ամբողջ քաղաքը զարդարված էր Ադրբեջանը գովազդող պաստառներով: Այդ նպատակով ադրբեջանական կառավարությունը հսկայական միջոցներ է ծախսել: Մենք արդեն վստահ ենք մեկ բանում`արվեստը միշտ հաղթում է: Մեր հաղթանակը բիենալեում ապացուցեց դա՚,- ընդգծել է նախարարը:

 

Ադրբեջանի և Թուրքիայի համար հայկական կողմի վրա ճնշման ավանդական մեխանիզմ է դարձել ՅՈւՆԵՍԿՕ-ն: Հայաստանի գրեթե ցանկացած հայտ դժգոհության ալիք է  բարձրացնում այդ երկրներում: Անցած տարի նման իրավիճակ էր հայկական լավաշի հետ կապված, որը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելուց առաջ և հետո փորձեցին ներկայացնել որպես ավանդական ադրբեջանական հաց: Այս տարի Հայաստանը հայկական քոչարին ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում ներառելու հայտ է ներկայացրել:

 

Ավելի վաղ հայտնվել է, որ թուրքական լոբբին խոչընդոտ է ստեղծել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ՙՔեզ հետ Հայաստան՚ նախագծի իրականացմանը: Բրյուսելում համերգից առաջ ճնշում է գործադրվել համերգային դահլիճի ղեկավարության վրա, իսկ աֆիշաներից, բուկլետներից փորձել են հանել ՙՑեղասպանություն՚ բառը: Չնայած դրան`ապրիլի 26-ին համերգը կայացել է: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles