Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Կեղծ թղթադրամներ իրացնելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

$
0
0

Ապրիլի 29-ին բանկերից մեկի մասնաճյուղի գլխավոր հաշվապահից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 25-ից 30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը փոխանակել է 9.000 եվրո գումար՝ 18 հատ 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Արարատի մարզային վարչությունների և Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 29-ին նշված կեղծ թղթադրամները ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով Արարատի բաժին բերման են ենթարկվել Արարատ քաղաքի բնակիչներ՝ 1989 թ. ծնված Գոռ Խանեսյանը և 1987 թ. ծնված Հակոբ Մախուլյանը: 

Նրանք խոստովանել են, որ 2015 թ. մարտին ձեռք են բերել 20 հատ 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։ Պարզվել է, նաև, որ Մախուլյանը  2014 թ. հոկտեմբերին ձեռք է բերել և Խանեսյանի միջոցով իրացրել 15 հատ 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամներ։ Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 202 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Գոռ Խանեսյանը և Հակոբ Մախուլյանը ձերբակալվել են։Կատարվում է քննություն։


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles