Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Արդշինբանկն իր դրամական փոխանցումների համակարգերի ցանկը համալրել է ևս երկուսով` «Best» և «ConversTransfer»

$
0
0

Արդշինբանկը 03.04.2015 թվականից իր բոլոր հաճախորդներին առաջարկում է միանգամից 2 նոր` «Best» և «ConversTransfer» դրամական փոխանցումների համակարգեր, որոնք սպասարկվում է Բանկի ՀՀ և ԼՂՀ տարածքում գտնվող 56 սպասարկման կետերում:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, «Best» և «ConversTransfer» համակարգերով հնարավոր է ԱՊՀ երկրներ ուղարկել և ստանալ փոխանցումներ ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով: «Best»-ի հետ ձեռքբերված հատուկ պայմանավորվածության շնորհիվ ռուսական ООО «Объединенный Национальный Банк»-ից հնարավոր է Արդշինբանկ ուղարկել փոխանցումներ 0% սակագնով:

 

Աղբյուրի համաձայն, նոր համակարգերի սպասարկումը և արտոնյալ սակագնով փոխանցումներ կատարելու հնարավորությունն ուղղված են ազգաբնակչության համար լրացուցիչ հարմարություններ ստեղծելուն և նրանց` ֆինանսական ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկը բավարարելուն:

 

Համակարգերով ուղարկված փոխանցում ստացողը գումարը ստանալիս որևէ միջնորդավճար չի վճարում և հնարավորություն ունի ստանալ գումարն ուղարկելուց անմիջապես հետո:

 

«Best» և «ConversTransfer» համակարգերը ներդնելով` Արդշինբանկը մեկ վայրում է հավաքում բոլոր առաջատար համակարգերին, սպասարկելով 9 համակարգ միասին` Avers, IntelExpress, Sigue, MoneyGram, Anelik, UniStream, Ria, Best և ConversTransfer, որոնք նույնպես առաջարկում են մրցունակ սակագներ և սպասարկման կետերի լայն աշխարհագրություն:

 

Հիշեցնենք, որ Արդշինբանկը հիմնվել է 2002 թվականին և հանդիսանում է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկը: Բանկն ունի 55 մասնաճյուղ, իր ներկայությունն ապահովելով Հայաստանի բոլոր մարզերում: Բանկի մաժորիտար բաժնետերն է «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն, որի մասնակցությունը բանկի կապիտալում կազմում է 97.52%: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles