Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Beeline-ը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը մեկնարկում են ՙԱգրո դպրոց՚ ծրագիրը

$
0
0

 Beeline-ը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) համատեղ հայտարարում են ՙԱգրո դպրոց՚ ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագրի նպատակն է թվային տեխնոլոգիանների միջոցով լուծել կրթական, արտագաղթի և սոցիալական խնդիրները Հայաստանի գյուղական համայնքներում: 

Ծրագիրն իրականացվում է Beeline-ի ՙMake your Mark՚ գլոբալ ռազմավարության շրջանակում, որը հանդիսանում է ՙՎիմպելԿոմ՚-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առանցքային բաղադրիչը և նպատակ  ունի «Օգնել երիտասարդներին կառուցել իրենց ապագան՚: 

ՙMake Your Mark՚ նոր գլոբալ սոցիալական ռազմավարությունը, որն իրականացվում է   Ընկերության տարբեր բիզնես միավորներում և գործող ընկերություններում նպատակ ունի  թվային տեխնոլոգիաների օգնությամբ խթանել նորարարությունն ու տեխնոլոգիական ձեռներեցության զարգացումը։ «Թող քո հետքե-ի միջոցով մենք կարող ենք միավորել տեխնոլոգիաները, մեր փորձն ու կրթությունը, որպեսզի օգնենք երիտասարդներին հաղթահարել դժվարությունները և ճիշտ կառուցել իրենց ապագան՚, - նշել է ՙՎիմպելԿոմ՚ ընկերությունների խմբի, ԱՊՀ երկրներում կորպորատիվ հաղորդակցությունների ղեկավար Գալինա Կուրգանովան:

ՙBeeline-ը Հայաստանում այսօր պաշտոնապես միանում է ՙMake Your Mark՚ ծրագրին և «Ագրո դպրոցե նախագիծն այս ռազմավարության շրջանակում իրականացվող առաջին միջոցառումն է։ Մենք իրականացնելու ենք բազմաթիվ ծրագրեր այս նախաձեռնության շրջանակում։ Կարևոր է այն փաստը, որ մենք ստեղծում ենք նոր հնարավորություններ աճող սերնդի զարգացման համար, ովքեր այսօր արդեն իսկ կստանան մասնագիտական հմտություններ, իսկ հետագայում կդառնան իրենց գործի վարպետներ և վաղվա օրվա կերտողներ։ Սեր և հետաքրքրություն սերմանելով երիտասարդների մեջ` մենք կնպաստենք երիտասարդների կարողությունների զարգացմանը, կխթանենք իրենց փոքր բիզնեսի վարման և եկամտի ստեղծման գործընթացին՚, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

ՙBeeline-ի հետ համագործակցության շնորհիվ իրականություն դարձավ գետաշենցիների համար այդքան բաղձալի «Ագրո դպրոցե նախագիծը, որը հնարավորություն կտա դպրոցական տարիքից ծանոթանալ ֆերմերային գործունեության վերջին նորություններին և հմտություններին, կսովորեցնի իրենց ճիշտ գնահատել շուկան, մրցունակ արտադրանք ունենալ և կարողանալ ճիշտ դիրքավորել արտադրանքը՝ օգտագործելով մարքեթինգային լավագույն փորձը՚, - նշեց COAF-ի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը։
Ծրագիրը կիրականացվի չորս հիմնական փուլով. ուսումնական ծրագրի մշակում և ջերմատան կառուցում, լսարանային և գործնական ուսուցումներ, փորձի փոխանակում այլ համայնքների ավագ դպրոցի աշակերտների հետ, առցանց հարթակի միջոցով ստացված արտադրանքի շուկայավարում և վաճառք։ Ծրագրին կմասնակցեն Արմավիրի մարզի Գետաշեն և շրջակա երեք համայնքի շուրջ 235 ավագ դպրոցի աշակերտներ։ 

Նշենք, Beeline-ը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը վերջին մի քանի տարիների ընթացքում արդեն իսկ իրականացրել են կրթական և սոցիալ-տնտեսական մի շարք ծրագրեր՝ ուղղված համայնքների հավասարաչափ զարգացմանը։


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles