Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ ԱՍԱԼԱ-ն (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) սպառնում է այն երկրներին, որոնք մտադիր են մասնակցել Գալիպոլիի հաղթանակի 100-ամյակի տոնակատարությանը: Այդ մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է թուրքական «Միլլիյեթ» թերթում հրապարակված հարցազրույցում:
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան վաղ թե ուշ կպարզի, թե ինչ ուժեր են կանգնած այդ կազմակերպության թիկունքին: Թուրքիայի նախագահն ընդսմին նշել է, որ ապրիլի 24-ին Անկարան համաշխարհային հանրությանը խաղաղության և կայունության կոչ կանի: