Թուրքիան տրամադրված է բացահայտելու «ճշմարտությունը» 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ: Ինչպես հաղորդել է «Թրենդը», վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այդ մասին հաղորդել է Թուրքիայի ազգային մեծ ժողովի խոսնակ Ջեմիլ Չիչեքը:
Նրա ասելով, Թուրքիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են հանձնաժողով ստեղծելու պատրաստակամության մասին` 1915 թվականի իրադարձությունների մասին ողջ ճշմարտությունը բացահայտելու համար:
Չիչեքը նշել է, թե Անկարան թույլ չի տա, որպեսզի որևէ մեկն օգտվի 1915 թվականի իրադարձություններից` Թուրքիայի նկատմամբ քաղաքական ճնշում գործադրելու համար: