ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը երկրի ՀՆԱ աճի վերաբերյալ միջազգային կազմակերպոթյունների կանխատեսումները համարում է թերագնահատված: Այսօր ՀՀ խորհրդարանում պատասխանելով պատգամավորների հարցերին, նախարարը նշել է, որ Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները, որոնք անց են կացվում միջազգային կազմակերպոթյունների կողմից, միշտ էլ, որպես կանոն, եղել են ավելի ցածր, քան իրականում հաջողվել է ապահովել: Նրա խոսքով, բացառություն չի կազմել նաև 2014 թվականը, հետևաբար, նա գտնում է, որ 2015 թվականը նույնպես չի կազմի բացառություն, քանի որ առաջին երկու ամիսներին, որոնք տնտեսության համար ամենադժվարին ամիսներն են, արդեն հաջողվել է ապահովել տնտեսական ակտիվության 2.5% աճ:
Միևնույն ժամանակ, Ճշմարիտյանն ընդունել է, որ այս տարի արձանագրվել է արտահանման անկում, առանց հաշվի առնելու ԵՏՄ շրջանակներում վիճակագրությունը: «Այնուամենայնիվ, իր ամենօրյա գործունեության ընթացքում կառավարությունն առաջնահերթությունը դնում է արտահանման խթանման խնդիրների լուծման և ներդրումների ներգրավման վրա:,-ընդգծել է նախարարը: Նա տեղեկացրել է, որ երկրի 2014-2015 թվականների տնտեսական զարգացման ծրագրում, որը հաստատվել է 2014 թվականի մարտին, նշված են հնարավոր ռիսկերը, որոնք արտաքին գործոնների ազդեցության ներքո կարող էն էապես անդրադառնալ նախատեսված ցուցանիշների վրա: Այս առումով կառավարության աշխատանքներն ընթանում են ավելի ընդլայնված ձևաչափով, բոլոր կառոյցների ներգրավումով, իսկ բոլոր ներդրումային ծրագրերն առանձին-առանձին քննարկվում են ու ընդունվում այդ նախագծերով ֆինանսավորման ապահովման մեխանիզմները: Նա նշել է նաև ձեռնարկատիրության խթանման և գործարար միջավայրի բարելավմանն ուղղված հետագա աշխատանքները:
Ճշմարիտյանն ընդգծել է, որ կառավարությունն ունի իրավիճակի զարգացման երկու սցենար, ինչպես բացասական, այնպես էլ լավատեսական, որոնք ենթադրում են արտահանման ակտիվացմանը, տնտեսական ակտիվության աճին և ազգային արժույթի փոխարժեքի կայունացմանն ուղղված միջոցառումներ: «Խնդիրը մեկն է – ապահովել շահույթների աճի հնարավորություն`որպես ներդրումային ակտիվության բարձրացման և ներքին կապիտալ ներդրումների հետևանք: Դրա արդյունքում կունենանք տնտեսական մեծ բազա և բյուջեի ավելի մեծ եկամուտներ: Խնդրի լուծումը հաշվի է առնում ռազմավարական կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացումը»,-ընդգծել է էկոնոմիկայի նախարարը:
Այնուամենայնիվ, հիշեցնենք, որ միջազգային ֆինանանսական կառույցները շարունակում են նվազեցնել Հայաստանի 2015 թվականի տնտեսական աճի կանխատեսումները: ԵԱԶԲ-ն Հայաստանի ՀՆԱ աճը կանխատեսում է 3.8%, EBRD-ն և ԱՄՀ-ն կանխատեսում են 0% աճ, Ասիական Զարգացման Բանկը Հայաստանի ՀՆԱ աճը կանխատեսում է` 1.6%: Իրենց գնահատականներն ունեն նաև ամերիկյան վարկանիշային գործակալությունները. Fitch-ը ակնկալում է դանդաղ ռեցեսիա, կապված Ռուսաստանի իրավիճակի վատթարացման հետ, իսկ Moody`s գործակալությունը կանխատեսում է Հայաստանի տնտեսության 2.3% աճ: Իր հերթին, ՀՀ Կենտրոնական բանկը երկրի տնտեսական աճը 2015 թվականի համար գնահատում է 0.4-2% սահմաններում, նվազեցնելով իր կողմից կատարած կանխատեսումների`3.2-3.5% նախկին ցուցանիշները: