Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Beeline-ի և ՙԵրևան Փրոդաքշնս՚-ի համատեղ ջանքերով Գյւմրու շենքերի պատերը նոր շունչ են ստացել

$
0
0

Beeline-ը ՙԵրևան Փրոդաքշնս՚ ընկերության մեդիա հարթակ հանդիսացող ImYerevan.com  կայքի հետ համատեղ ամփոփեցին ՙյումրի 2.0ե ծրագրի արդյունքները: Ծրագրի շրջանակում Գյւմրու չորս բնակելի շենքերի պատեր նկարազարդվել են քաղաքի վերածնունդը խորհրդանշող պատկերներով: 

 

ՙBeeline-ը շարունակում է մարզերի զարգացմանն ուղղված սոցիալական ծրագրերի իրականացումը` կարևորելով հատկապես այն բնակավայրերը, որոնք առավելապես ունեն մեր ուշադրության կարիքը: Վստահ եմ` այս գունեղ պատկերները հաճելի անակնկալ դարձան ոչ միայն ծրագրում ընդգրկված շենքերի, այլև յումրու բոլոր բնակիչների համար` վառ գույներ հաղորդելով քաղաքին և դարձնելով կյանքն ավելի լավը՚, - նշել է Հայաստանում Beeline-ի գխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:  

 

ՙՀավատացած եմ, որ բնակելի շենքերի պատերին նկարազարդված այս գունեղ պատկերները կդառնան յումրու տեսարժան վայրերից, զբոսաշրջիկները դրանց մոտ կլուսանկարվեն իրենց ընկերների և հարազատների հետ, իսկ տեղացիները միմյանց հետ հանդիպում կնշանակեն, օրինակ, զոլավոր անձրևանոցի ներքո՚, - նշել է ՙՎիմպելԿոմ՚ ընկերությունների խմբի, ԱՊՀ երկրներում կորպորատիվ հաղորդակցությունների ղեկավար Գալինա Կուրգանովան£

 

ՙՄշտապես կարևորելով քաղաքային միջավայրի  բարելավմանն ուղղված նախագծերը` ImYerevan.com  կայքը մշակել և իրականացրել է բազմաթիվ  նախագծեր Երևանում և մարզերում: Այս անգամ որոշեցինք այցելել մեր մշակութային մայրաքաղաք յումրի` փողոցի արվեստի միջոցով  փորձելով  նոր շունչ տալ քաղաքին: Կատարված աշխատանքները մարմնավորում են յումրու վերածնունդը, նոր, լուսավոր  և գունեղ ապագան:  Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտում Beeline-ին և ծրագրի մյուս գործընկերներին, առանց որոնց հնարավոր չէր լինի կյանքի կոչել այս ծրագիրը՚, - նշել է ImYerevan.com կայքի և ՙյումրի 2.0՚ ծրագրի ղեկավար Գայանե Մանուկյանը:

 

Նշենք, որ ImYerevan.com կայքի կողմից իրականացվող քաղաքային միջավայրի բարելավմանն ուղղված ծրագրերը շարունակական բնույթ կունենան` ներառելով Հայաստանի մի շարք այլ մարզերի քաղաքներ: Ծրագրի իրականացմանն աջակցությունն է ցուցաբերել նաև ՙՍարդ՚ խանութների ցանցը:

 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles