Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀՀ վարչապետը տնտեսական աճ է խոստանում արդեն 2015 թ. երկրորդ կիսամյակում

$
0
0

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ արդեն ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում երկրում տնտեսական աճ կարձանագրվի: Վարչապետի այս խոստումը պատասխան էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա քննադատությանը`կապված տնտեսական իրավիճակի, հանրապետության աճող պարտքային պարտավորությունների հետ: 

 

Վարչապետի խոսքով, Քոչարյանի մատնանշած բացասական բոլոր երևույթները իրենց նույնպես մտահոգում է: ՙԲայց պետք է գիտակցել, որ ստեղծված իրավիճակը նաև օբյեկտիվ պատճառներ ունի: Դա առավելապես պայմանավորված է միջազգային գործընթացներով, Ռուսաստան-Արևմուտք դիմակայությամբ, ինչը չի կարող չանդրադառնալ երկրի տնտեսական վիճակի վրա՚,- նշել է վարչապետը:

 

Ըստ որում, նա հավաստիացրել է, որ կառավարությունն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում իրավիճակի առողջացման ուղղությամբ, և դրանց արդյունքները տեսանելի կլինեն արդեն ընթացիկ տարվա երկրորդ կեսից:

 

Անդրադառնալով ՙՀիմնադիր խորհրդարանի՚ անդամների ձերբակալությանը, ովքեր մտադիր էին ապրիլի 24-ից իշխանափոխության նպատակով անժամկետ ակցիաներ սկսել`վարչապետը հայտարարել է, որ ամեն ինչ արվում է օրենքի շրջանակներում:  


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles