Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հայացք Վաշինգտոնից. Ուկրաինական ճգնաժամը և ավերածությունները դաս են Հայաստանի և Ադբեջանի համար

$
0
0

 Հարավային Կովկասում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ԵՄ դիրքորոշումներում`ուկրաինական ճգնաժամով պայմանավորված սրբագրումների աստիճանն առավելապես կախված կլինի վերջինիս ելքից, այդպիսի կարծիք է հայտնել ամերիկացի վերլուծաբան Գորդոն Հանը`ինտերնետային մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին: 

ՙՍակայն, արդեն այսօր կարելի է ասել, որ ճգնաժամով պայմանավորված ավերածությունները և տնտեսական ցնցումները կարող են դաս հանդիսանալ Հայաստանի և Ադրբեջանի համար: Մասնավորապես, այդ երկրները պետք է չափազանց շատ չապավինեն Արևմուտքին`Մոսկվայի բացասական արձագանքի պատճառով՚,- նշել է նա:

Վերլուծաբանի խոսքով, Մոսկվայի մեծ շահերը տարածաշրջանում և դրանց պաշտպանության մեծ պատրաստակամությունն անհաղթահարելի կլինեն, քանի դեռ Եվրոպան չի հրաժարվել տարածաշրջանի երկրների հաշվին ընդլայնումից, ինչպես նաև քանի դեռ ԱՄՆ-ը շարունակելու է հեռանալ տարածաշրջանից և այլ ուղղություններով զբաղվել, ռուսական գերիշխմանը մարտահրավեր նետելու նպատակով անհրաժեշտ ռեսուրսներ հատկացնել: ՙԿարծում եմ, որ տվյալ պահին Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածության`առճակատման և համաշխարհային նոր պատերազմի վերաճումը քիչ հավանական է: Սակայն, ռազմական էսկալացիան`ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև մանյովրերի շառավիղի ընդլայնման տեսքով, նոր փուլ կնշանավորի կոնֆլիկտում: Արևմուտքն առաջվա պես չի ցանկանում ճանաչել ազդեցության ռուսական ոլորտը, և Մոսկվան որոշել է ապահովել այն`իրականություն դաձնելով դա՚,- ամփոփել է Հանը: 

Հայաստանի լրագրողների համար փորձագետների, վերլուծաբանների և քաղաքական գործիչների հարցազրույցները կազմակերպվում են ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոնի ՙՀայաստանի նոր ինտեգրացիոն օրակարգի արդիական երկխոսությունները՚ նախագծի շրջանակներում:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles