Ես չէի պնդի, որ ԵՏՄ-ն, որպես եվրասիական ինտեգրացիոն նախագիծ, ձախողվելու է, որ այն անիրատեսական կամ նեոկայսերական նախագիծ է, այդպիսի կարծիք է հայտնել ամերիկացի վերլուծաբան Գորդոն Հանը`ինտերնետային մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
Նրա խոսքով, Ռուսաստանի և Բելառուսի սահմանին փաստացի մաքսակետի տեղադրումը վերջինիս նախագահ Լուկաշենկոյի`ՙՄոսկվային գրկելու՚, բայց միաժամանակ ՙընտրության իր ազատությունը պահպանելու նպատակով հայացքը շրջապատի այլ աղջիկների վրա պահելու՚ քաղաքականության հետևանք է:
ՙԱյլ կերպ ասած`Բելառուսը, ինչպես և այլ եվրոպական նախկին խորհրդային հանրապետությունները, որոնք աշխարհագրության պատճառով որոշ իմաստով ավելի շատ են բաժան-բաժան լինում Եվրոպայի և Ռուսաստանի միջև, քան խորհրդային այլ նախկին հանրապետությունները, փորձում է խաղալ երկու դաշտում:
Ռուսաստանն իր հերթին, ըստ Հանի, ձգտում է ամրապնդել ազդեցության ոլորտը իր սահմանների մոտակայքում: Այդ ձգտումը վերլուծաբանը նորմալ, որոշ իմաստով` իրականանալի է համարում մեծ տերության համար: ՙԴրա համար Ռուսաստանը ժամանակի ընթացքում պետք է զարգացնի իր տնտեսությունը և դառնա գրավիչ գործընկեր`միաժամանակ սահմանափակելով իր արտաքին քաղաքականության ռազմական բաղադրիչը տարածաշրջանում՚,- ամփոփել է վերլուծաբանը:
Հայաստանի լրագրողների համար փորձագետների, վերլուծաբանների և քաղաքական գործիչների հարցազրույցները կազմակերպվում են ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոնի ՙՀայաստանի նոր ինտեգրացիոն օրակարգի արդիական երկխոսությունները՚ նախագծի շրջանակներում: