Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Բաքուն որոշել է վրեժխնդիր լինել Երևանում մեդիաֆորումին մասնակցած լրագրողներից

$
0
0

 Ադրբեջանի իշխանությունները որոշել են վրեժխնդիր լինել այն օտարերկրյա լրագրողներից, ովքեր մանսակցել են վերջերս Երևանում կայացած «Արարատի ստորոտին» մեդիաֆորումին:

 

Մասնավորապես, ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, ֆորումի 30 մասնակիցներ եռօրյա շրջագայություն էին իրականացրել Ղարաբաղում, որտեղ հանդիպել էին նաև հանրապետության ղեկավարության հետ և այցելել մի շարք տեսարժան վայրեր: Բաքվում լրագրողներին սպառնացել են «սարսափելի պատիժով»` ներառել են, այսպես կոչված, «սև ցուցակում»: Այդ «ցուցակում» ներառված մարդկանց մուտքն Ադրբեջան արգելվում է: Այսպես, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևն ասել է, թե «Ադրբեջանի օկուպացված հողեր ապօրինի այցելություն» իրականացրած լրագրողների նկատմամբ «համապատասխան միջոցներ» կձեռնարկվեն:

 

Լեռնային Ղարաբաղ այցելած «անցանկալի անձանց» ցուցակը Բաքուն առաջին անգամ հրապարակել է 2013 թվականի օգոստոսին: Այժմ դրանում ներառված է 331 օտարերկրյա քաղաքացի, որոնց թվում են Ֆրանսիայի, Ավստրալիայի, Ռուսաստանի մի շարք խորհրդարանականներ, որոնք դիտորդ են եղել Լեռնային Ղարաբաղի ընտրությունների ժամանակ, այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպես` Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Վոլֆգանգ Բեռնզենը, ֆրանսիացի սենատոր Բեռնար Ֆուրնիեն, մի շարք եվրախորհրդարանականներ, ովքեր ծառայության բերումով ստիպված են գործ ունենալ Լեռնային Ղարաբաղի հետ, Կովկասի գծով բազմաթիվ փորձագտեներ: Անցանկալի անձ են հայտարարվել նաև Վաշինգտոնի Ջոնս-Հոփքինսի համալսարանի մի քանի ուսանողներ, ովքեր այնտեղ էին մեկնել ուսումնական նպատակներով, ԵԱՀԿ տնտեսության և շրջակա միջավայրի հարցերով նախկին  համակարգող Բեռնար Սնոուն և, նույնիսկ, Հարավային Կովկասի գծով ԵՄ նախկին հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին: «Սև ցուցակում» ներառումից չի հաջողվել խուսափել նաև տարբեր երկրների արվեստի գործիչների և լրագրողների: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles