Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Եվրամիություն. Հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չկա

$
0
0

Հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց չկա: Այս մասին մարտի 25-ին Երևանում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ներկայացնելով«Հայաստանում Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացում. 2014 թ. ընթացքում գրանցած առաջընթացը և առաջարկություններ գործողությունների համար» զեկույցի արդյունքները:

 

«ԵՄ-ը շարունակում է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների նորմալիզացմանը և խրախուսում է երկու երկրներին հավատարիմ մնալ առանց նախապայմանների կարգավորման գործընթացին»,-նշել է եվրոպացի դիվանագետը:

 

Նա նշել է, որ չնայած 2014թ. օգոստոսին կայացած նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու Թուրքիայի նախագահի հրավերքին, Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում իրական առաջընթաց չի գրանցվել: Իսկ 2015թ-ին Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումները նոր փորձություն կդառնան երկկողմանի հարաբերությունների համար:

 

«Մենք հիշում և կիսում ենք հայ ժողովրդի վիշտը, և գտնում եմ, որ երոպական շատ երկրների ներկայացուցյիչներ այդ օրը կլինեն հայ ժողովրդի կողքին»,-եզրափակել է դիվանագետը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles