Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ԵՄ. Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը շարունակում է անհանգստացնել

$
0
0

 Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը շարունակում է անհանգստացնել: Այս մասին մարտի 25-ին Երևանում հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, ներկայացնելով «Հայաստանում Եվրոպական հարևանության քաղաքականության իրականացում. 2014 թ. ընթացքում գրանցած առաջընթացը և առաջարկություններ գործողությունների համար» զեկույցի արդյունքները:

 

«Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը ղարաբաղյան հակամարտության գոտում հասել են ռեկորդային թվերի, 1994 թվականից ի վեր: Շարունակվում է ռազմական ռիտորիկան և սպառազինությունների մրցավազքը, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում»,-նշել է դիվանագետը:

 

Հրիսթեան նշել է,թ որ անցյալ տարի լրացավ  ստորագրված  ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնագրի 20-ամյակը: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները մի շարք հանդիպումներ են ունեցել  Սոչի քաղաքում, Նյուպորտում կայացած ՆԱՏՈ-ի գագաթաժողովին և Փարիզում, որոնց ընթացքում վերահաստատել են հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու վերաբերյալ իրենց դիրքորոշումը:

 

Նա նաև նշաել է, որ ԵՄ-ը շարունակում է աջակցել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբրի համանախագահների ջանքերին և խաղաղաստեղծ գործողություններին: Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչը/ Եվրոպական հանձնաժողովի նախագահի տեղակալը աջակցում է խաղաղաստեղծ ջանքերին, այդ թվում Հարավային Կովկասի և Վրաստանի հակամարտության ԵՄ-ի նոր հատուկ ներկայացուցիչ՝ Հերբերտ Սալբերի միջոցով: Նա կանոնավոր կերպով այցելում էր տարածաշրջան` բարձրաստիճան հանդիպումներին մասնակցելու նպատակով և հաճախակի շփումներ պահպանում տեղական բնակչության հետ:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles