Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՎՏԲ-Հայաստան Բանկի հիփոթեքային պորտֆելը 2015 թվականին կաճի 10-20%

$
0
0

ՎՏԲ-Հայաստան Բանկի հիփոթեքային պորտֆելը 2015 թվականին կաճի 10-20% կամ մոտ 3 մլրդ.դրամով: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի ղեկավար Ա. Խաչատրյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության հարցին:

 

Նրա խոսքով, աճն ակնկալվում է հիփոթեքային վարկերի բոլոր տեսակներով` վերանորոգում, բնակարանի ձեռքբերում նորակառույցներում, բնակարանային շինարարույթուն: «ՎՏԲ-Հայաստան Բանկն արդեն մասնակցում է ՀՀ կառավարության ծրագրին որի շրջանակում կառավարությունը հիպոթեքային վարկ ունեցող անձանց փոխհատուցում է վճարված եկամտային հարկի գումարները: Կառավարության այդ որոշման արդյունքում մենք ակնկալում ենք հիփոթեքային պորտֆելի 10-20% աճ, ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկում, այնպես էլ Հայաստանի բանկային համակարգում: Բայց դրանք առայժմ ընդամենը փորձագիտական գնահատականներ են»,-նշել է Ա.Խաչատրյանը:

 

ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևն էլ իր հերթին է նշել, որ օրենսդրական այդ որոշումը պետք է ոչ միայն դրական ազդեցություն ունենա երկրի բանկային համակարգում, այլ նաև լրացուցիչ դրամական հոսքեր ապահովի հայկական շինարարական ընկերություններին:

 

Նշենք, որ 2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ մտավ «Եկամտահարկի մասին» օրենքի փոփոխոթյունները, որի համաձայն, բնակարանների ձեռքբերման կամ անհատական բնակելի տների կառուցման համար ստացված հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսները վճարվում են պետության կողմից՝ դրանով իսկ նվազեցնելով վարկառու անձանց ֆինանսական բեռը: Որոշումը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո վերցված հիփոթեքային վարկերի վրա, եթե բնակարանը ձեռք է բերվում նորակառույցում: Նշված արտոնոթյուններից կարող են օգտվել այն անձինք, ովքեր հանդիսանում են վարձու աշխատողներ, ահատ ձեռներեցներ, կամ նոտարներ, եթե օրենսդրության համաձայն նրանց մասով վճարվբել է եկամտահարկ: Ըստ օրինագծի, վճարված եկամտային հարկի գումարներից բնակարանի ձեռքբերման նպատակով ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսները վերադարձվում են, սակայն ոչ ավելի, քան`համապատասխան եռամսյակի ընթացքում տվյալ վարձու աշխատողին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարը, համապատասխան հաշվետու տարվա ընթացքում անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կողմից հաշվարկված եկամտային հարկի գումարը: Ի դեպ, վարձու աշխատողներին գումարը ենթակա է վերադարձման եռամսյակային, իսկ անհատ ձեռնարկատերերին և նոտարներին` տարեկան պարբերականությամբ: Նախատեսված է, որ եկամտային հարկը վերադարձվելու է աշխատավարձից վճարված եկամտային հարկի ողջ գումարի չափով, և վերադարձվող գումարի չափի մասով որևէ սահամանափակում չի լինելու: Չնայած օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը, այդուհանդերձ վճարված եկամտային հարկը հիփոթեքային վարկի սպասարկման տոկոսների չափով հետ վերադարձնելու հնարավորությունը տարածվելու է 2014 թ-ի նոյեմբերի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերի վրա:

 

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, ՎՏԲ-Հայաստան Բանկը շուկայում զբաղեցնում է երկրորդ տեղը հիփոթեքային պորտֆելով, որը 2014 թվականի ավարտին կազմել է 17.5 մլրդ դրամ, տարեկան աճը`12,3%: Բանկի մասնաբաժինը երկրի հիփոթեքային շուկայում 20144-ին կաազմել է ավելի քան 10%: Բանկի ակտիվները տարեվերջին նախորդ տարվա համեմատ աճել են 25.6%, մինչև 379,6 մլրդ դրամ (երկրորդ տեղ), իսկ ընդհանուր կապիտալն աճել է 20.2%, մինչև 44.8 մլրդ դրամ (չորրորդ տեղ), կանոնադրական կապիտալն աճել է 50.3 %, մինչև 20.9 մլրդ.դրամ (չորրորդ տեղ): Բանկի վարկային ընդհանուր ներդրումները տարեկան կտրվածքով աճել են 17,3%, մինչև 266,7 մլրդ.դրամ (երկրորդ տեղ), իսկ ընդհանուր պարտավորությունները`26.3%, մինչև 334,9 մլրդ.դրամ (երկրորդ տեղ): Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր հիփոթեքային պորտֆելը 2014 թվականին կազմել է 173.7 մլրդ դրամ կամ ընդհանուր վարկային ներդրումների 7.6% -ը, տարեկան աճը` 22%:

 

Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles