Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՎՏԲ-Հայաստան Բանկը 2014 թվականի արդյունքներով ամրապնդել է իր դիրքերը մանրածախ բիզնեսում

$
0
0

 ՎՏԲ-Հայաստան Բանկը 2014 թվականի արդյունքներով ամրապնդել է իր դիրքերը մանրածախ բիզնեսում: Ինչպես մարտի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, անցյալ տարի բանկն ավելացրել է մանրածախի մի շարք ցուցանիշներ, պահպանելով առաջատարի դիրքերը քարտերի շրջանառության գծով, ինչպես նաև երկրորդ տեղն զբաղեցնելով ֆիզիկական անձանց վարկավորման ծավալներով (2014-ին` մոտ 104 մլրդ.դրամ):

 

«2014 թվականը բանկային համակարգի համար բարդ տարի էր`հագիստ մեկնարկով և բուռն ավարտով, որը նշանավորվեց արժույթի շուկայի բարձր տատանումներով և հաճախորդների վճարունակության անկումներով: Բայց, չնայած այդ ամենին, մեզ հաջողվեց ամրապնենդել մեր դիրքերը մանրածախ բիզնեսում, շուկայի ակտիվ մասնակիցների հետ միասին մնալով առաջատարների շարքում»,-նշել է Յու.Գուսևը:

 

Նա տեղեկացրել է, որ 2015 թվականի ատի 1-ի դրությամբ բանկն զբաղեցնում է՝ առաջին տեղը շուկայում՝ միջազգային քարտերի ընդհանուր քանակով (VISA և MasterCard), որոնց մասնաբաժինը շուկայում կազմում է 31%: Բանկն առաջին տեղում է թողարկած քարտերի շրջանառությամբ, բանկի մասնաբաժինը շուկայում կազմում է 17%: Բանկը նաև երկրորդ տեղում է էքվայրինգային ցանցում շրջանառությամբ (բանկոմատներ և POS տերմինալներ), որտեղ բանկի մասնաբաժինը կազմում է 15%: Յու.Գուսևը նշել է, որ 2015 թվականին Բանկը կշարունակի զարգացնել դրամական փոխանցման համակարգերը և նախատեսում է միանալ երկու նոր hամակարգերի, ինչը կընդլայնի դրամական փոխանցումներ կատարելու հնարավորությունները: Դրամական փոխանցումների համակարգերի շուկայում 2014 թվականին բանկի մասնաբաժինը 2013 թվականի համեմատ աճել է 3.2 տոկոսային կետով` 7.9%-ից հասնելով մինչև 11.1%-ի: Դրամական փոխանցումների համակարգերի շուկայում բանկի մասնաբաժինը 2014 թվականին կազմել է 11.1%: Այս տարի ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցում է նաև պետական ծրագրին, որի շրջանակում ՀՀ կառավարությունը հիպոթեքային վարկ ունեցող անձանց փոխհատուցում է վճարված եկամտային հարկի գումարները, հավելել է նա:

 

«2014 թվականին բանկի գործունեությունը մանրածախ բիզնեսում գնահատվում է դրական: Մենք էապես գերակատարել ենք բիզնես-պլանը: Զուտ շահույթը մանրածախ բիզնեսից կազմել է ավելի քան 1 մլրդ.դրամ, ինչը մեզ համար գերազանց արդյունք է, եթե հաշվի առնենք երկրի ու նրա հարևանների տնտեսական լանդշաֆտը»,-ընդգծել է Յու.Գուսևը:

 

ՎՏԲ24 Բանկի փոխնախագահ, Միջազգային բիզնեսի վարչության պետ, ՎՏԲ-Հայաստան բանկի խորհրդի անդամ Վսեվոլոդ Սմակովն էլ իր հերթին է նշել, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը զգալիլ հաջողույթունների է հասել մանրածախ բիզնեսում:

 

«Նախանշած  ռազմավարությանը հետևելը թույլ է տալիս ՎՏԲ-Հայաստան Բանկին  հասնել իր առջև դրված նպատակներին և ամրապնդել իր դիրքերը Հայաստանի բանկային շուկայում: Վերջին տարիների ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցել է զգալի առաջընթաց մանրածախ բիզնեսի զարգացման գործում: ՎՏԲ24 Բանկը, որը վերահսկում է ՎՏԲ խմբի դուստր բանկերի մանրածախ բիզնեսի զարգացումը, դրական է գնահատում բանկի աշխատանքը և հաճախորդների հետ համագործակցության ճկունությունը և հետագայում էլ կշարունակի աջակցություն ցուցաբերել մանրածախ բիզնեսի բոլոր ուղղություններին: Մենք տեսնում ենք, որ մեր հայ գործընկերները կարողանում են հետևել նախատեսված ռազմավարությանը, ընդ որում, հետևել ոչ թե մեխանիկորեն, այլ խելքով, ճշգրտություններ կատարելով տնտեսական իրավիճակի զարգացումների հիման վրա, ինչպես նաև արձագանքելով շուկայում առաջացած մարտահրավերներին: Խմբի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի գործունեությունը և դրա արդյունքները մենք դիտարկում ենք որպես ՎՏԲ խմբի մյուս բանկերի համար փորձի աղբյուր»,-հայտարարել է Վ.Սմակովը:

 

Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles