Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մասնաճյուղերի ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումները գերազանցել են 5 մլն.դոլարը

$
0
0

ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մասնաճյուղերի ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումները գերազանցել են 5 մլն. դոլարը: Այս մասին մարտի 25-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:

 

Նրա խոսքով, 2014 թվականին բանկին հաջողվեց կատարել կառուցվածքային բարեփոխումների մեծ մասը, որոնք ամրագրված էին Հայաստանում մանրածախ բիզնեսի զարգացման ռազմավարական ծրագրով: Այդ նախագծերից մեկն էլ մասնաճյուղերի ցանցի բարեփոխումն էր: «Այդ նախագիծն ամբողջությամբ ավարտված է: Վերջին 3 տարիներին մեր մասնաճյուղերի ցանցն էապես փոխվել է, դուրս գալով ծառայությունների տրամադրման և սերվիսի մատուցման բոլորովին նոր մակարդակ: Մշակվել և արդիակաացվել է նաև պրոդուկտներ շարքը, որպեսզի մասնաճյուղերում նույնպես տրամադրվեն համաշխարհային մակարդակի ծառայություններ»,-նշել է յու.Գուսևը:

 

Մասնաճյուղերի ցանցի ռեֆորմատը ենթադրում էր մասնաճյուղային ցանցի համապատասխանեցում ՎՏԲ խմբի ընդհանուր չափանիշներին, տեխնիկական համալրում, հերթերի կառավարման համակարգի ներդրում, վճարային տերմինալների տեղադրում: Ծրագրի շրջանակում բանկի աշխատակիցները որակավորման բարձրացման նպատակով պարբերաբար թրեյնինգներ և ատեստավորում են անցել: Բանկի աշխատանքը մանրածախ բիզնեսի ոլորտում 2015 թվականին, ինչպես և 2014 թվականին, ուղղված կլինի ոչ միայն մանրածախ ծառայությունների իրացման արդյունավետության բարձրացմանը, այլև վաճառքի այլընտրանքային գործիքների զարգացմանը, որոնք թույլ կտան պարզեցնել ձևակերպման գործընթացը և կրճատել հաճախորդի սպասարկման ժամանակը, բարձրացնել սպասարկման մակարդակը, հաճախորդների հետ հետադարձ կապի ամրապնդմանը բանկի հաճախորդների բողոքների ընդունման ընթացակարգի օպտիմալացման միջոցով:

 

2014 թվականի մյոս նշանակալից նախագիծը, ըստ Յու.Գուսևի, հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան Բանկի և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի բանկոմատների ցանցի միավորումը: ինչը երկու բանկերի քարտապաններին տրամադրում է հնարավորություն` օգտվելու գործընկերային բանկի բանկոմատներից նույն պայմաններով, ինչ սեփական բանկի բանկոմատից: Միավորված ցանցը ներառում է մոտ 345 բանկոմատ ողջ Հայաստանում, որը ամենալայն ցանցն է Հայաստանում և ապահովում է հաճախորդի կողմից կիրառման հարմարավետությունը:

 

«2015 թվականին Բանկը նաև նախատեսում է զարգացնել հեռահար սպասարկման գործիքները, որի շրջանակում այժմ առաջարկում է SMS-բանկինգ, Հեռախոս-բանկ ծառայություն և Ինտերնետ-բանկինգ: Ընդ որում, այս տարի բանկն ընդլայնել է Հեռախոս-բանկ ծառայության շրջանակը` ֆիզիկական անձանցից զատ տրամադրելով ծառայությունը նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին»,-նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարը:

 

Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles