Հայտնի դիրիժոր Վալերի Գերգիևի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ համերգը հետաձգվում է:
Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում պատմել է ՙԵրևանյան հեռանկարներ՚ միջազգային փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը, համերգը պետք է բացեր փառատոնը մարտի 28-ին:
Սակայն, իր հյուրախաղային ժամանակացույցում փոփոխությունների հետ կապված`Գերգիևը խնդրել է հետաձգել ելույթը: Համերգը տեղի կունենա մոտավորապես ամռանը:
ՙԵրևանյան հեռանկարներ՚ XVI միջազգային երաժշտական փառատոնի բացումը տեղի կունենա ապրիլի 2–ին` աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի ելույթով:
Ավելացնենք, որ 2015 թ. փառատոնի շրջանակներում բոլոր համերգները նվիրված են լինելու Հայոց ցեղասպանության 100-ամյակին: