Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ԱԺ փոխխոսնակը խիստ քննադատության է ենթարկել Լևոն Տեր Պետրոսյանի`Ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ուղերձի նախագիծը

$
0
0

ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը խիստ քննադատության է ենթարկել Լևոն Տեր-ՊետրոսյաՆի`Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի նախագիծը: 

Ելույթ ունենալով Ազգային ժողովի ամբիոնից`Շարմազանովը հայտարարել է, որ Տեր-Պետրոսյանի ուղերձը նույնիսկ ցանկության դեպքում չի կարելի Հայաստանի ազգային շահերին համապատասխանող փաստաթուղթ անվանել: ՙԱմենայն պատասխանատվությամբ կարող եմ ասել, որ իր ուղերձով Տեր-Պետրոսյանը մոռացության է տալիս Թուրքիայի հանդեպ համայն հայության ազգային պահանջը: Տեր-Պետրոսյանը պառակտում է մտցնում Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության մեջ: Դա կատարյալ անհեթեթություն է՚,- ընդգծել է Շարմազանովը:  
Ավելին, գտնում է հանրապետականը, եվրոպական երկրների և կառույցների կողմից Ցեղասպանության ճանաչման գործընթացի լույսի ներքո որևէ տրամաբանության և առողջ դատողության ենթակա չեն Տեր-Պետրոսյանի ուղերձի տողերն այն մասին, որ Եվրոպան չպետք է Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման դիտի Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի շուրջ ընթացող բանակցություններում: Շարմազանովը խիստ բացասական է գնահատում նաև Տեր-Պետրոսյանի հավաստումները ՙհայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան կարգավորման խնդիրների որոշակի փոխկապվածության՚ վերաբերյալ:  

ՙՀայաստանն արդեն 5 տարի ակտիվորեն հակազդում է ղարաբաղյան հակամարտությանը միջամտելու Անկարայի փորձերին, և ահա մեր առաջին նախագահն ասում է, որ այդ գործընթացները փոխկապակցված են: Դա անհեթեթություն է՚,- գտնում է փոխխոսնակը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles