Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Իշխան Մխիթարյան. Armenian Card-ը պատրաստ է քարտերի շուկայի տեխնոլոգիական ցատկին

$
0
0

 Պրն.Մխիթարյան, վերջին ժամանակներում Հայաստանի քարտային շուկայում նկատվում է տեղական ArCaքարտերի քանակի աճի տեմպերի կրճատման և Visa և MasterCard քարտերի քանակի աճի ավելացման միտում: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք դա հաստատուն տրենդ է: Չի՞ ստացվի այնպես, որ մեր հայկական քարտերը վաղ թե ուշ իրենց տեղը կզիջեն միջազգային քարտային համակարգերին: Ավելին, Ռուսաստանի օրինակն ապացուցեց, որ այստեղ կարող են թաքնված լինել որոշակի ռիսկեր, չէ՞ որ պատահական չէ, որ այսօր Ռուսաստանում իրականացվում է սեփական վճարային համակարգ ստեղծելու լայնաամասշտաբ նախագիծ: Բացի այդ, ինչպես հայտնի է, մեր տեղական ArCaքարտերը կարող են միջազգային Visa և MasterCard քարտերի հետ հանդես գալ քոբրենդինգի տեսքով, բայց բանկերն առայժմ այդ մոտեցումը չեն կիրառում: Ինչո՞ւ:

 

Առայժմ չեմ կարող խոսել մեր տեղական և միջազգային քարտերի միջև գոյություն ունեցող պարիտետի առկայության մասին: Բայց Դուք ճիշտ նկատեցիք, նման միտումներ կան: Հնարավոր է, որ այստեղ կա նաև մեր մեղքը, քանի որ պետք է ավելի ուշադիր լինենք մեր տեղական քարտային պրոդուկտներին: Ես նկատի ունեմ, որ շատ հաճախ բանկերը միջազգային համակարգի քարտեր են տրամադրում այնպիսի հաճախորդների, որոնք դրա կարիքը բոլորովին չունեն: Օրինակ, այսօր մեր հայկական  միջին թոշակառուն ամիսը մեկ անգամ իր տան մոտակայքում գտնվող բանկոմատի միջոցով գումարը կանխիկացնելուց բացի այլ տրանսակցիաներ չի կատարում: Իսկ Հայաստանից դուրս տրանսկցիաների մասին խոսելն արդեն ավելորդ է: Ցավոք, այսօր միջին վիճակագրական կենսաթոշակի չափը թույլ չի տալիս, կամ հարմար չի, որպեսզի քարտն օգտագործվի ոչ միայն կանխիկացման նպատակով: Սակայն, իրենց կենսաթոշակային նախագծերում որոշ բանկեր օգտագործում են հատկապես միջազգային քարտերը: Նման իրավիճակ է տիրում նաև որոշ խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների աշխատավարձային նախագծերում, որտեղ աշխատողների մեծ մասն ստանում է համեմատաբար ցածր աշխատավարձ: Ցանկացած պարագայում, դա բանկերի ներքին քաղաքականոթյունն է, և, իհարկե, բանկերն ունեն այն ինքնուրույն իրականացնելու լիակատար իրավունք:

 

Այնուամենայնիվ, տեղական քարտերի հատվածը եղել, և մնում է, այն նիշան, որտեղ կարելի է գործարկել քո-բրենդինգային արագ նախագծեր, որոնք ժամանակային և ֆինանսական առումով մեծ ծախսեր չեն պահանջում: Դրանք թե Ինեկոբանկի «Ապառիկ+» հայտնի քո-բրենդինգային քարտերն են, թե Ամերիաբանկի նախագծերը Ucom ընկերության կամ «Երևան Սիթի» ռիթեյլերի հետ: Բոլորին միանգամից չես հիշի: Տեղական ArCa քարտերով այդ նախագծերը մեծ ծախսեր չեն պահանջում, ոչ դիզայնի, ոչ էլ քարտի պատրաստման առումով: Համակարգի անդամ շատ բանկեր հարցին մոտենում են իրատեսորեն, թողարկելով ArCa-կենսաթոշակային հատուկ պրոդուկտը, իսկ այդ նույն տեղական քարտերը լայնորեն օգտագործվում են նաև աշխատավարձային նախագծերում, դրանով իսկ սեգմենտավորելով հաճախորդների բազան: Ինչ վերաբերվում է միջազգային վճարային համակարգերի հետ քոբեյջինգային նախագծերի վերաբերյալ հարցին, ապա, օրինակ, MasterCard-ի հետ ունենք մտադրությունների մասին պայմանագիր, որի համաձայն, բանկերը կարող են թողարկել քոբրեյջինգային ArCa-MasterCard քարտեր: Բանկերն այդ մասին գիտեն, բայց առայժմ չի գտնվել այն հատվածը, որին այդ պրոդուկտը կարող է լինել հետաքրքիր:

 

Ինչ վերաբերվում է Ռուսաստանի նախադեպին, կապված սպասարկումը դադարեցնելու հետ, ապա սցենարները, որոնցով միջազգային համակարգերը որոշեցին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի առանձին բանկերի նկատմամբ, սեփական ցանցերի շրջանակներում սահմանափակելով նրանց կողմից թողարկված քարտերի սպասարկումը, Հայաստանոմ դա այնքան էլ մեծ իմաստ չի ունենա: Ըստ էության, մեր համակարգի անդամ բանկերի կողմից թողարկված քարտերը կսասարկվեն համակարգի բոլոր թերմինալներում: Դրանում էլ կայանում է մեր վճարային միասնական համակարգի գլխավոր առավելություններից մեկը – բարձր աստիճանի անկախությունը:

 

Իսկ միջազգային վճարային համակարգերի գործողությունները որոշիչ խթան և անդարձելի քայլ հանդիսացան Ռուսաստանում քարտերի ազգային սեփական վճարային համակարգի ստեղծմանը (այդ գաղափարը շրջանառվում էր դեռ 90-ականերին): Առաջին քայլը եղավ այն, որ ռուսական բանկերի միջև իրականացվող բոլոր տրանսակցիաներն այժմ Ռուսաստանում տեղի կունենան ազգային պրոցեսինգային համակարգի միջոցով, իսկ փոխադարձ հաշվարկները` ՌԴ ԿԲ մասնակցությամբ: Իսկ երկրորդ քայլը ռուսական, տեղական, իսկ հեռանկարում` նաև միջազգային, այլընտրանքային համակարգի ստեղծումն էր…

 

Նման համակարգ, որը հետագայում դարձավ իսկական, միջազգային, հավանաբար գիտեք,  ունի Չինաստանը, դա China UnionPay համակարգն է: Այն չինական բիզնեսին թույլ է տալիս ներթափանցել շատ երկրներ, զարգացնել չինական արտահանումը: Բայց Հայաստանում այն առայժմ չի սպասարկվում:

 

Ներկա պահին ոչ, բայց եթե հանկարծ կայտնվի իրական բիզնես և China UnionPay համակարգի քարտերով վճարներն ընդունելու անհրաժեշտություն, ապա Հայաստանում մենք կարող ենք դա ապահովել:

 

Կցանկանայի անցնել քարտային բիզնեսի արդյունավետության թեմային: Դրա վերլուծությունը ցույց է տալիս, որ քարտային ենթակառուցվածքի աճը երկրում որոշակի տնտեսական դժվարությունների հետևանքով դանդաղել է: Սակայն էապես աճել են միջնորդավճարները կամ բանկերի, այսպես կոչված, եկամուտները: Դա կարող է ունենալ երկու պատճառ: Առաջինը, որ քարտային շուկայի ֆիզիկական ենթակառուցվածքն արդեն հագեցվել է այսօրվա պահաջարկով, իսկ երկրորդը`բանկերի կողմից հետագա զարգացման հեռանկարի բացակայությունն է, և որպես հետևանք, վնասներն ավելացնել չցանկանալը: Շուկայի վերջին տարիների զարգացումների ծախսերն այսօր, հավանաբար, ծածկվում են շռայլորեն, և եկել է, այսպես ասած, պտուղները հավաքելու ժամանակը:

 

Ես հեռու եմ այն մտքից, որ ֆիզիկական ենթակառուցվածքը հագեցվել է և կարծում եմ, որ աճի ներուժ դեռ կա: Բայց այդ աճը տեղի կունենա ոչ այնքան ֆիզիկական, որքան վիրտուալ հարթությունում, այսինքն, ոչ թե ֆիզիկական կետերով, այլ ինտերնետով: Ոչ թե POS-թերմինալեների, այլ ինքնասպասարկման համակարգի միջոցով աճ, որի միջոցով կարելի է բանկային ծառայություններ ստանալ առանց մարդկային միջատության: Եվ այդ մասով եթակառուցվածքը դեռ ունի աճի ներուժ:

 

Իհարկե, վարկային շուկայի նեղացման պայմաններում երկրի բանկային համակարգում առաջացավ միջնորդավճարների կամ ոչ տոկոսային եկամուտների աճ, այդ թվում նաև բազմաթիվ ծառայոթյունների գծով, որոնք նրանք սկսեցին տրամադրել քարտային պրոդուկտներով կապված իրենց հաճախորդներին: Մենք լրջորեն աշխատում ենք այդ ուղղությամբ, բանկերին տրամադրելով նորանոր տեխնոլոգիական հնարավորոթյուններ: Օրինակ, մեզ մոտ ամբողջովին ավարտվել են ինտերնետով իրականացվող վճարների սերթիֆիկացման աշխատանքները` 3-D Securе տեխնոլոգիաների միջոցով, էլեկտրոնային կոմերցիայի ոլորտում ապահովելով վճարների անվտանգության բարձրագույն մակարդակ, միաժամանակ նաև մեր քարտապաներին և ինտենետ-մերչանտներին պաշտպանելով ինտերնե-խաբեբաներից: Տեխնոլոգիական մասն արդեն ավարտել ենք, բանկերն արդեն աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի պրոդուկտներն առաջարկվեն այդ տեխնոլոգիաների հիման վրա:

 

Բացի այդ, մենք ավարտել ենք Visa PayWave անկոնտակտ քարտերի ընդունման և թողարկման սերթիֆիկացումը, և այդ տեխնոլոգիաներով հիմնված քարտային պրոդուկտները շուտով դուրս կգան շուկա:

 

Բանկերն առաջարկում են նոր տեխնոլոգիական պրոդուկտներ, այդ թվում նաև շարժական տեխնոլոգիաների հիման վրա: Կարելի՞ է արդյոք պնդել, որ ճգնաժամը բանկերին մղեց, իհարկե, ոչ բոլորին, տեխնոլոգիական բեկումի:

 

Իհարկե, մի փոքր պաթոսային է բեկումի մասին խոսել, բայց Դուք իրավացի եք, տեխնոլոգիական ցատկն առկա է: Ես կարտահայտվեմ ավելի համեստորեն – լրացնում ենք կորցրածը: Ինչպես գիտեք, 2013 թվականին մենք գործարկեցինք նոր ծրագրային ապահովումը, որն Armenian Card համակարգի անդամ-բանկերին ընձեռում է մեծ հնարավորություններ, որպեսզի զարգացնեն իրենց քարտային պրոդուկտներն ու էլեկտրոնային կոմերցիան: Հին համակարգը, որը տեղադրվել էր ստեղծման ժամանակ, 2000 թվականին, նման հնարավորություններ, բնական է, չէր ընձեռում: Ինչպես արդեն նշեցի, անցյալ տարի մենք ավարտեցինք երկու մեծ նախագիծ: Այնպես որ, տեխնոլոգիական առումով մենք կառաջարկենք նորանոր պրոդուկտներ, իսկ բանկերն էլ իրենց հաճախորդներին կառաջարկեն նորանոր հետաքրքիր պրոդուկտներ ու ծառայություններ: Կարծում եմ, որ ԵՏՄ-ին միանալը մեր բնակչությանն էլեկտրոնային կոմերցիայի տեսանկունից կընձեռի դեպի ապրանքների ու ծառայությունների ռուսական հսկայական և մաքսատուրքերից ազատ ինտերնետ-շուկա դուրս գալու մեծ հնարավորություն: Իսկ վիրտուալ առևտրի հարթակներում, ինչպես գիտեք, ապրանքներն ավելի էժան են, անգամ բիզնեսի համար նախատեսվածները: Այնպես որ,  վճարների զարգացումն արդեն ընթանում է մյուս տեխնոլոգիաների հետ սերտ համագործակցությամբ, հիմնականում` շարժական տեխնոլոգիաների հետ: Այդ ուղղությամբ նույնպես պետք է աշխատենք: Այսինքն, բջջային հեռախոսն սկսում է ավելի ու ավելի ընդգրկվել գնումների գործընթացներում:

 

Իսկ ինչպե՞ս կարելի է մեկնաբանել օվերդրաֆտների տոկոսադրույքների իջեցումը: Կամ այն, օրինակ, որ փոքր բանկերը սահմանում են «զրոյական» կանխիկացում, իսկ խոշորներն, այնուամենայանիվ, աշխատում են միջնորդավճարներով: Ինչո՞վ է դա պայմանավորված, մրցակցությունո՞վ, հաճախորդների գրավումո՞վ…

 

Հնարավոր է, չէի մեկնաբանի բանկերի բիզնես-մարտավարությունը քարտային շուկայում: Կարծում եմ, որ զրոյական կանխիկացումը դա ոչ ճիշտ մեկնարկի սխալներն են: Այդպես սկսվեց 15 տարի առաջ և այժմ դժվար է դրանից հրաժարվելը, չնայած, որոշ բանկեր, այնուամենայնիվ, սկսել են փոխել իրենց պայմաները:  

 

Ի՞նչ եք կարծում, քարտային շուկայի վրա կանդրադառնա՞ արդյոք բանկերի միավորումը: Որոշները մտահոգված են, որ միավորման, կամ մասնակիցների խոշորացման արդյունքում շուկային կարող են թելադրվել մոնոպոլ գներ ու սակագներ:

 

Իրավիճակն, ըստ էության, այնպիսին է, որ մենք, որպես պրոցեսինգային կենտրոն, արդեն միավորել ենք բանկերին, միավորելով միասնական ցանցով: Դրանով առաջացել է բանկերի միջև քարտային ծառայությունների ու պրոդուկտների փոխադարձ լրացման յուրօրինակ հնարավորություն: Օրինակ, բանկերը, որոնք չեն հանդիսանում այս կամ այն վճարային համակարգի անդամ, պայմանագիր կնքելով այդ համակարգերի անդամ հանդիսացող բանկերի հետ, ստանում են այդ համակարգերի քարտերն իրենց բանկոմատներում սպասարկելու հնարավորություն: Շուկայի ֆիզիկական ենթակառուցվածքի համատեղ օգտագործումն, այս առումով, բավականին բարենպաստ է: Օրինակ, վերջերս ՎՏԲ-Հայաստան Բանկը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԴՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ միավորեցին իրենց ցանցերը: Երկու խոշոր բանկերի համատեղ գործունեությունը, անկասկած, կբարձրացնի արդյունավետությունը շուկայում: Նույն գաղափարախոսությունն է տիրում նաև POS-թերմինալների համատեղ սպասարկման առումով:

 

Խնդրեմ, հակիրճ ներկայացրեք, թե ինչպե՞ս եք գնահատում Ձեր կողմից ղեկավարվող Armenian Card միասնական վճարային համակարգի գործունեությունն անցյալ տարի, հատկապես տեխնիկապես դժվարին 2013 թվականին, երբ ստիպված էիք համակարգը, փաստորեն, վերագործարկել նոր հարթակում:

 

Նոր համակարգ տեղափոխվելուց հետո սկսեցինք աշխատել քարտային բիզնեսի նոր տեխնոլոգիաներ ներդնելու ուղղությամբ: 2014 թվականին իրականացվեց երկու բարդ և խոշոր նախագիծ` Visa և MasterCard վճարային համակարգերի համար 3-D Secure տեխնոլոգիայի սերթիֆիկացումն ու թողարկման վերջնական ավարտը (էկվայրինգայինն ավարտվել էր 2013 թվականին), ինչպես նաև Visa (VISA PayWave) անկոնտակտ քարտերի սպասարկման և թողարկման սերթիֆիկացումը: Շատ աշխատանքներ է տարվել նաև համակարգի անդամ-բանկերի հետ համագործակցության որակը բարձրացնելու ուղղությամբ, ինչի արդյունքները, վերջին հաշվով, զգում են նաև քարտապանները: Մեզ համար կարևոր և նշանակալից իրադարձություն էր ավելի հարմարավետ գրասենյակ տեղափոխվելը, որը համապատասխանում է սերվերային նոր հարթակներում գործելու բոլոր ստանդարտներին, որը կահավորված է միջազգային վճարային համակարգերի, քարտերի թողարկման, դրանք պահպանման և և այլնի համար պահանջվող ստանդարտների նորագույն պահանջներով: Եվ ինչ-որ առումով սիմվոլիկ է, քանի որ այս տարի Armenian Card-ը դառնում է 15 տարեկան:

 

Ես ափսոսանքով եմ նշում, որ եթե այս 15 տարիներին բանկերը գերարազանց կերպով հաղթահարեցին քարտային ենթակառուցվածքների ստեղծման պրոբլեմը, բայց քարտային շուկայի պրոֆեսիոնալ կադրերի պատրաստման առումով նրանք դեռ շատ պրոբլեմներ ունեն:

 

Այնքան էլ համաձայն չեմ Ձեզ հետ: Անցնող տարիներին բանկերում ձևավորվեց քարտային բիզնեսի ոլորտի գերազանց մասնագետների «գվարդիա», որի շնորհիվ հաստատվեց արդյունավետ համագործակցություն: Պրոբլեմը մի փոքր այլ է…, այն գտնվում է սպասարկման կետերում հաճախորդների հետ անմիջականորեն շփվող աշխատողների մակարդակում (ինչպես բանկերում, այնպես էլ առևտրի կետերում): Ես կցանկանայի դիմել մեր բանկերին, խնդրելով, որ ավելի մեծ տեղ հատկացնեն իրենց աշխատակիցների, ինչպես նաև այն մերչանտների կամ էկվայրինգ-գործընկերների պրոֆեսիոնալ պատրաստվածությանը, որոնք անմիջականորեն աշխատոմ են բնակչության հետ: Մեկ անգամ չէ, որ հանդիպել եմ, երբ բանկերի ֆրոնտ-օֆիսների աշխատակիցները, կամ էլ հատկապես խանութների, այսպես կոչված, «մենեջերները», համառորեն ինձ սովորեցնել այն ամենին, ինչով զբաղվում եմ վերջին տարիներին: Իսկ այդ ամենն այն պատճառով, որպեսզի թաքցնեն իրենց սխալները, թերությունները, կամ էլ, պարզապես, իրենց մասնագիտական ոչ պիտանելիությունը, միաժամանակ առիթը բաց չթողնելով դրանում մեղադրել Armenian Card-ին: Բայց չէ՞ որ ֆրոնտ-օֆիսների աշխատակիցներն այդ ընկերություների, բանկերի կամ սուպերմարկետների դեմքն են: Իսկ դա մտածելու տեղիք է տալիս:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles