Եվրասիական միությանը անդամակցությունը կարևոր ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, ՙDnevnik՚ օրաթերթին հարցազրույցում հայտարարել է Ա նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով, այն դյուրացնում է մուտքը պաշտպանված ապրանքաշուկաներ, Եվրասիական միության ծառայությունների միասնական շուկա, ներդրումներ ներգրավել, արտոնյալ կարգով օգտվել ռեսուրսներից, տրանսպորտային միջանցքներից, ապահովել ապրանքների, կապիտալի, ծառայությունների և մարդկանց ազատ տեղաշարժը:
ՙԵս այդ ոլորտի մասնագետ չեմ, տնտեսագետ չեմ, բայց առավելություններն ակնհայտ են՚,- նշել է Նալբանդյանը:
Մեկնաբանելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցման որոշման անսպասելիությունը`Ա նախարարը նշել է, որ Հայաստանը նախկինում էլ բազմաթիվ անգամներ արտահայտել է իր ցանկությունըª միանալու Մաքսային միությանը, Եվրասիական միությանը: ՙՄենք դա հրապարակայնորեն արտահայտել ենք Նախագահի, վարչապետի, արտգործնախարարի մակարդակով: Իրականում, Հայաստանը հրավիրված չէրª Մաքսային միության մաս կազմելու, և դա բացատրվում էր այն հանգամանքով, որ մենք չունենք ընդհանուր սահման Մաքսային միության անդամ պետությունների հետ:
Աշխատանքային հատուկ խումբ ստեղծվեցª Հայաստանի կառավարության, Եվրասիական միության հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ, որը հանգեց այն եզրակացության, որ հնարավոր է դառնալ Մաքսային միության, իսկ հետագայում արդենª Եվրասիական միության անդամª առանց ընդհանուր սահմանների առկայության: Այս եզրակացությունից հետոª 2013թ. սեպտեմբերին հաստատեցինք Միությանը անդամակցելու մեր ցանկությունը: Հաստատվեց ճանապարհային քարտեզ, և անցյալ տարեսկզբից սկսեցինք բանակցությունները: Դրանք ավարտվեցին և Հայաստանը ԵԱՏՄ անդամ դարձավ այս տարվա հունվարից՚,- ասել է նա:
Եվրասիական տնտեսական միության վերջնարդյունքը պետք է լինի ազատ առևտրի պայմանագիրը ԵՄ հե±տ, արդյո±ք մոտ ապագայում տեսնում եք նման հեռանկար` հաշվի առնելով Ռուսաստանի և ԵՄ միջև առկա քաղաքական տարաձայնությունները հարցին ի պատասխան` Էդվարդ Նալբանդյանն ասել է. ՙԿարծում եմª դա հնարավոր է միգուցե ոչ այսօր կամ վաղը, բայց, ավելի ուշ` վստահաբար, որովհետև դա բխում է այս ընդարձակ տարածաշրջանի բոլոր պետությունների շահերից: Ընդհանուր անվտանգության և տնտեսական տարածքի, Լիսաբոնից Վլադիվոստոկ ազատ առևտրի գոտու գաղափարը նոր չէ, այն հնչեցվել է տարբեր մայրաքաղաքներում: Կարծում եմª բոլորիս ընդհանուր շահերից է բխում այդ գաղափարի իրականացումը՚