Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ

$
0
0

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մարտի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների  ուղղությամբ արձակվել է ավելի քան 18000 կրակոց:

 

Հրաձգային զինատեսակներից բացի, հակառակորդը կիրառել է նաև 60մմ ականանետեր և ՀԱՆ-17 ու ՌՊ-7 նռնականետեր:

 

ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles