Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Էդվարդ Նալբանդյան. Մենք երբեք հարցականի տակ չենք դնի Հայոց ցեղասպանության փաստը և նրա միջազգային ճանաչման ու դատապարտման կարևորությունը

$
0
0

Մենք երբեք հարցականի տակ չենք դնի Հայոց ցեղասպանության փաստը և նրա միջազգային ճանաչման ու դատապարտման կարևորությունը, ՙDnevnik՚ օրաթերթին հարցազրույցում հայտարարել է Ա նախարար Էդվարդ Նալբանդյանը:

 

Խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին` Նալբանդյանը հիշեցրել է, որ Թուրքիան վերադարձել է նախապայմանների լեզվին` փորձելով կապակցել ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծումը Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման հետ: Մինչդեռ, ինչպես նշվել է, բազմաթիվ երկրներ ընդգծում էին, որ ցանկացած փորձª կապակցելու այս երկու գործընթացները, կվնասի երկուսին էլ:

 

Թուրքական կողմի հին նախապայմաններից մեկը, որը վերակենդանացվեց Ցյուրիխից հետո, վերաբերում էր Հայոց ցեղասպանության ճանաչմանը: ՙԲայց Հայաստանը անվերապահորեն հայտարարել և հաստատել էրª մենք երբեք հարցականի տակ չենք դնի Հայոց ցեղասպանության փաստը և նրա միջազգային ճանաչման ու դատապարտման կարևորությունը՚,- նշել է Նալբանդյանը:

 

ՙԲայց, ցավոք, Թուրքիան քաջություն և իմաստություն չունեցավª վավերացնելու և կյանքի կոչելու համաձայնեցված և ստորագրված արձանագրությունները: Այսինքնª սա այն դեպքը չէ, երբ որևէ մեկը պետք է ինչ-որ դերակատարում ունենաª առաջ մղելու Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորումը: Առաջին հերթին Թուրքիան պետք է վերլուծի, թե ինչն է սխալ արել: Դեռ այն ժամանակ ես զգուշացնում էի, որ Թուրքիան իր այս մոտեցմամբ իր հռչակած ՙզրո խնդիր հարևանների հետ՚ քաղաքականությունը կվերածի ՙզրո հարևանների առանց խնդիրների՚: Այսօր բոլորը կիսում են այս տեսակետը՚,- ասել է Ա նախարարը:

 

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա փետրվարի 16-ին նախագահ Սերժ Սարգսյանը նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ ալուստ Սահակյանինª տեղեկացնելով Հայաստան-Թուրքիա արձանագրությունները ՀՀ ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ իր որոշման մասին: ՙԱրդեն մոտ վեց տարի է անցել Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումից: Այս ամբողջ ընթացքում Հայաստանը մշտապես հետևողական դիրքորոշում է ցուցաբերել արձանագրությունները կյանքի կոչելու հարցում: Սակայն պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը: Ժամանակի անսպառ չլինելու մասին խոսել եմ բազմիցս, այդ թվումª 2014 թվականի սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից: Ցավում եմ, որ Հայաստանի այդ հորդորը լսելի չեղավ Թուրքիայի ղեկավարության համար:

Ուստի, ես որոշում եմ կայացրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված ՙՀայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին՚ և ՙՀայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին՚ արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ՚,-ասվում է նամակում: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles