Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Նոր սակագին ACBA-ON Line համակարգից օգտվողների համար

$
0
0

 ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկում գործում են ACBA-ON LINE  համակարգից օգտվելու նոր՝ իջեցված սակագներ:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այսուհետ ֆիզիկական անձինք ACBA ON-LINE համակարգի ծառայություններից օգտվելու համար նախկին 1,000 ՀՀ դրամ ամսական վճարի փոխարեն վճարում են միանվագ 5,000 ՀՀ դրամ, իսկ ծառայությունից արդեն օգտվող ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները այլևս չեն կատարի ոչ մի վճարում: Իրավաբանական անձանց դեպքում, հաճախորդները նախկին  5,000 ՀՀ դրամ ամսական վճարի փոխարեն կվճարեն  3,000 ՀՀ դրամ:  

 

Բանկից տեղեկացրել են նաև, որ բանկի կողմից ներդրվել է ACBA-ON LINE առցանց հաշիվների կառավարման համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ մեկանգամյա գաղտնաբառ գեներացնող ACBA TOKEN հեռախոսային հավելվածը:

 

Հիշեցնենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել  ընտրվել է ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկի մոդելը: 2003թ.-ին Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի կողմից իրականացվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը վերածվեց գործընկերային համագործակցության, ինչի հետևանքով էլ հիմնադրվեց Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունը՝ §Ագբա Լիզինգ¦ վարկային կազմակերպությունը : ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է  6 անգամ,  մասնաճյուղերի թիվը հասել է 54-ի: Բանկն ունի 1160 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդամենը` 12: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles