ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ողջունել է Հայաստանի հավաքականի մասնակցությունը Բաքվում կայանալիք Եվրոպական ամառային օլիմպիական խաղերին: Այս մասին Ուորլիքը գրել է թվիթթերյան իր միկրոբլոգում:
«Դա լավ նորություն է»,-գրել է նա, հույս հայտնելով, որ Բաքուն նույնպես կողջունի Հայաստանի ԱՕԿ այդ որոշումը:
Նշենք, որ նախօրեին Հայաստան ԱՕԿ որոշեց, որ երկրի հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք Եվրոպական ամառային օլիմպիական խաղերին: Իսկ մինչ այդ Հայաստանի հավաքականի անվտանգությունը երաշխավորել էին ՄՕԿ ղեկավար Թոմաս Բախը և ԵՕԿ նախագահ Պատրիկ Հիքին: