Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Քաղաքագետ. Ադրբեջանցի դիվերսանտներին ազատ արձակելու կոչով Նուլանդը պետք է դիմեր ոչ թե Երևանին, այլ` Ստեփանակերտին

$
0
0

Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի հայտարարությունները, մասնավորապես, որպես բարի կամքի դրսևորում ադրբեջանցի դիվերսանտներին ազատ արձակելու կոչը հնչեցվել է ոչ այնտեղ, որտեղ պետք է, և հասցեագրված էր ոչ նրան, ում պետք է, հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում:

 

Նրա ասելով, հենց այդ պատճառով պաշտոնական Երևանն անպատասխան թողեց Նուլանդի կոչը: Նրա համոզմամբ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այդ հարցով պետք է դիմեր Ստեփանակերտին:

 

Նա ընդգծել է, որ դիվերսանտների տեսականորեն Բաքու վերադարձի դեպքում Ադրբեջանի հաջորդ քայլն էր լինելու նրանց հերոսացումը:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Հայաստան այցի ընթացքում Նուլանդը հայկական կողմին կոչ է արել որպես բարի կամքի դրսևորում ազատ արձակել ադրբեջանցի դիվերսանտներին, որոնք մի շարք հանցագործություններ են կատարել Լեռնային Ղարաբաղի տարածքում, այդ թվում` դեռահասի դաժան սպանություն: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles