Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Նիկոլ Փաշինյան. Լևոն Տեր-Պետրոսյանը խոստովանել է բուրժուադեմոկրատական հեղափոխության ձախողումը` փորձելով մեղքը գցել Ծառուկյանի վրա

$
0
0

Լևոն Տեր-Պետրոսյանը խոստովանել է բուրժուադեմոկրատական հեղափոխության ձախողումը` փորձելով մեղքը գցել Գագիկ Ծառուկյանի վրա: Լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՀԱԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` մեկնաբանելով ՀՀ առաջին նախագահի նախօրեին հրապարակված «Սրտիս պարտք» հոդվածը:

 

Փաշինյանը սուր քննադատության է ենթարկել Տեր-Պետրոսյանի գործողությունները, ով վերջին օրերին նամակ էր գրել Սերժ Սարգսյանին` «առաջարկելով իր ծառայությունները»:«Անկեղծ ասած, ինձ համար այնքան էլ հասկանալի չէ  այն ամենը, ինչ անում է Հայ ազգային կոնգրեսը, նրա որոշումներն ու գործողությունները երբեմն անհեթեթ բնույթն են ստանում: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի վերջին հոդվածին, ապա այնտեղ մեկնաբանելու բան էլ չկա: Միայն զգում ես, որ նա խոստովանել է բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնելու փորձի անհաջողությունը և նուրբ ակնարկ անում այն մասին, որ այդ ամենի համար մեղավորը ԲՀԿ առաջնորդն է», - ասել է Փաշինյանը: Տեր Պետրոսյանն իր հոդվածում նշել է իր ընդդիմադիր գործունեության ընթացքում Ծառուկյանի թույլ տված սխալները: Մասնավորապես, քաղաքական գործիչը թվարկել է նախորդ տարվա ապրիլի 28-ին նախատեսված հանրահավաքը չեղյալ հայտարարելը, ավելի վաղ ծրագրված բողոքի գործողությունների կասեցումը, ակտիվ քաղաքական գործողությունների փոխարինումը իմիտացիոն քայլերով: Առաջին նախագահն ընդսմին կարծում է, որ այդ սխալների մի մասը գալիս է Ծառուկյանի քաղաքական փորձառության պակասից, իսկ մեծագույն մասը՝ ԲՀԿ-ի ներսում գործող խառնակիչների մի փոքրիկ խմբակից, որն ուղղորդվում է բոլորովին մի այլ կենտրոնից եւ հետամուտ է բոլորովին մի այլ ծրագրի։ «Թե՛ Ծառուկյանին, թե՛ Բարգավաճ Հայաստանին, եւ թե՛ Համաժողովրդական շարժմանը ոչ ոք այնքան վնաս չի տվել, որքան այդ խմբակի՝ մեծ վերլուծաբանների հավակնություն ունեցող մի քանի անդամները», - հայտարարել է Տեր-Պետրոսյանը


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles