Այսօր, փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը: Տոնի կապակցությամբ մի շարք թանգարաններում հետաքրքիր միջոցառումներ կանցկացվեն
Այսպես, Երևանի Թումանյանի անվան թանգարանի այցելուներին սպասում են հյուրասիրություն, գրական գործերի ընթերցումներ, խաղեր, ինչպես նաև «Ռոտոնդա» թատերախմբի ներկայացում: Չարենցի տուն-թանգարանում կընթանա ասմունքի ամենամյա փառատոնի դափնեկիրների ելույթ, ինչպես նաև թանգարանին նվիրված ինքնագրերով գրքերի ցուցահանդես:
Տոնի կապակցությամբ Երվանդ Քոչարի թանգարանն իր այցելուներին կնվիրի Քոչարի ստեղծագործությունների հավաքածուն, իսկ Դսեղ գյուղի Թումանյանի տուն-թանգարանում կընթանա գրական երեկո` գյուղի դպրոցի աշակերտների և ուսուցիչների մասնակցությամբ: