Ուկրաինայում խաղաղ կարգավորման համալիր միջոցները ՙթաքնված ռումբեր՚ են պարունակում, և արդեն այսօր ակնհայտ է, որ փաստաթուղթը չի գործելու, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
Նրա խոսքով, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսուա Օլանդի, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համար Մինսկում կայացած հանդիպումը դեմքը պահպանելու փորձ էր: Միաժամանակ, նրա կարծիքով, հրադադարը, այնուամենայնիվ, որոշ ժամանակ կպահպանվի: ՙԻնչ էլ որ լինի, այդ միջոցները թույլ են տվել մարդկային կյանքեր փրկել Դոնեցկում և Լուգանսկում՚,- ավելացրել է Արզումանյանը:
Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք է բերվել փետրվարի 12-ին Մինսկում Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի առաջնորդների հետ շուրջ 17 ժամ տևած խորհրդակցությունների արդյունքում: Պայմանավորվածություն է ձեռքբերել փետրվարի 15-ից Դոնբասում հրադադարի, ինչպես նաև շփման գծից ծանր սպառազինության դուրս բերման շուրջ: