Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Պաշտոնական Բաքու. Հայաստանը հերթական անգամ փորձում է բոլոր հնարավոր եղանակներով շրջափակել «սուբստանտիվ բանակցությունների» մեկնարկը

$
0
0

Բաքուն ափսոսանք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության առնչությամբ: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը: Նա նշել է, որ շարունակվող լարվածության համար ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի ղեկավարության վրա: Նրա ասելով, Լեռնային Ղարաբաղը երբեք չի մասնակցել հիմնական սկզբունքների մշակման շուրջ բանակցությունների փուլերից որևէ մեկին: «Ակնհայտ է, որ հայկական կողմը հերթական անգամ փորձում է հնարավոր բոլոր եղանակներով շրջափակել սուբստանտիվ բանակցությունների մեկնարկը», - հայտարարել է նա:

 

Հիշեցնենք, որ համանախագահների հետ հանդիպմանը Նալբանդյանն անդրադարձել էր նաև հաշտության համաձայնագրի մշակմանը ձեռնամուխ լինելու պաշտոնական Բաքվի առաջարկին:  Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Ադրբեջանի ղեկավարությունն իրականում նպատակ է հետապնդում ձախողել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ տարիների բանակցային գործընթացի արդյունքները: «Երբ համաձայնություն ձեռք բերվի հիմնարար սկզբունքների վերաբերյալ, և դրան իր համաձայնությունը տա նաև Լեռնային Ղարաբաղը, այդ ժամանակ հնարավոր կլինի բանակցություններ սկսել Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի միջև՝ մշակելու խաղաղության համապարփակ պայմանագիրը», - ասել էր Էդվարդ Նալբանդյանը։


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles