Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ինտերֆակս. Պերմյակովի գործով կզբաղվի ռուսական ռազմական դատարանը Հայաստանի տարածքում

$
0
0

Գյումրիում սպանությունների համար մեղադրվող զինծառայող Վալերի Պերմյակովի գործը, ամենայն հավանականությամբ, կքննվի ՌԴ ռազմական դատարանի կողմից Հայաստանում, ՙԻնտերֆակսին՚ հայտնել է իրավիճակին քաջածանոթ աղբյուրը: 

Թերթի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ դատավարությունը նախատեսվում է անցկացնել բաց ռեժիմով: ՙԱյսօրվա դրությամբ գործի նյութերում չկան գաղտնի տեղեկություններ, ինչը թույլ է տալիս բաց դատավարություն իրականացնել՚,- նշել է գործակալության զրուցակիցը: Անդրադառնալով Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի խոսքերին, որ Պերմյակովի նկատմամբ դատավարությունը հրապարակային է լինելու, աղբյուրը ենթադրել է. ՙՀաշվի առնելով Հայաստանում հասարակական կարծիքը և մարդկանց տրամադրությունները`դատավարությունը հեռարձակվելու է օնլայն ռեժիմով`դատարանի դահլիճից դուրս մեծ էկրաններով՚: 

Ավելի վաղ ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինն ՙԻնտերֆակսին՚ հայտնել էր, որ Գյումրիում ընտանիքի սպանության հանգամանքների հետաքննությունը տեղի է ունենալու Հայաստանի տարածքում:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles