Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում սկսվել է 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստյան արարողությանը:
Ինչպես հայտնում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը Գյումրիից, եկեղեցու մոտ մի քանի հարյուր մարդ է հավաքվել, ովքեր ժամանել են մայրաքաղաքից և Հայաստանի տարբեր մարզերից, ներկա են քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ: Սպասվում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությունը:
Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19-ին: Չնայած բժիշկների ջանքերին, երեխայի կյանքը չի հաջողվել փրկել: Հունվարի 12-ին Գյումրիում հանցագործը գնդակահարել էր Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին: Հանցագործությունը կատարելու համար մեղադրվում է ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովը: