Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն իր անկեղծ ցավակցություններն է հայտնում հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Գյումրիում անմեղ ընտանիքի սպանության արդյունքում վիրավորված և հունվարի 19-ին մահացած վեց ամսեկան Սերյոժա Ավետիսյանի հարազատներին և կիսում հայ ժողովրդի անսահման վիշտը՚,- ասվում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հայտարարության մեջ:
Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը մահացել է հունվարի 19-ին: Չնայած բժիշկների ջանքերին, երեխայի կյանքը չի հաջողվել փրկել: Հունվարի 12-ին Գյումրիում հանցագործը գնդակահարել էր Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին: Հանցագործությունը կատարելու համար մեղադրվում է ռուսաստանցի զինծառայող Վալերի Պերմյակովը:
↧
Ֆրանսիայի դեսպանություն. Կիսում ենք հայ ժողովրդի անսահման վիշտը
↧