«Ղ. Տելեկոմի» աշխատակիցը մեղադրվում է 751 մլն դրամ հափշտակելու համար:
Ինչպես հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, նոյեմբերի 24-ին քրեական գործ է հարուցվել «Ղ. Տելեկոմ» ՓԲ ընկերության վաճառքի և բաժանորդների սպասարկման վարչության բաժանորդների սպասարկման և բողոքարկման բաժնի Սյունիքի մարզի սպասարկման կենտրոնների պատասխանատու Աշոտ Կույումջյանի կողմից շուրջ 751 մլն դրամի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ: Քննության տվյալներով` Ա. Կույումջյանի կողմից 2010-2014թթ. ընթացքում յուրացման եղանակով հափշտակվել է իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 751.000.016 դրամ ընդհանուր արժողությամբ լիցքավորման քարտ, Աշոտ Կույումջյանը ձերբակալվել է: ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: