Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Վրաստանի նախագահ. Ռուսաստանի և Աբխազիայի միջև դաշնակցության և ռազմավարական գործընկերության շուրջ համաձայնագիրը Վրաստանի տարածքների բռնակցմանն ուղղված քայլ է

$
0
0

 Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդես է եկել հայտարարությամբ Ռուսաստանի և Աբխազիայի իշխանությունների միջև համագործակցության շուրջ համաձայնագրի ստորագրման առնչությամբ: Այդ մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

 

«Ռուսաստանի Դաշնության և օկուպացված Աբխազիայի կողմից այսպես կոչված «Դաշնակցության և ռազմավարական գործընկերության շուրջ» համաձայնագրի ստորագրումը Վրաստանի տարածքների բռնակցմանն ուղղված քայլ է, որն ավելի է բարդացնում իրավիճակը Հարավային Կովկասում և փակուղի է մտցնում Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, իսկ Աբխազիային դնում է անհաղթահարելի խնդրի առջև», - ասվում է հայտարարությունում:

 

Վրաստանի նախագահը նշում է, որ «այդ քայլով Ռուսաստանի Դաշնությունը փորձում է օկուպացված Աբխազիան արդեն վերածել իր ռազմական, քաղաքական և սոցիալ-տնտեսական տարածքի և Վրաստանի համընդհանուր ճանաչված սահմանը Փսոու գետից տեղափոխել մինչև Ինգուրի գետը»:

 

Ինչպես նշվում է նախագահի հայտարարությունում, նման փաստաթղթի ստորագրումը «կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը և պետությունների միջև հարաբերությունների քաղաքակիրթ փորձը և Վրաստանին ու միջազգային հանրությանը դնում է լրացուցիչ մարտահրավերների առջև»: «Պարզ է, որ առանց համարժեք պատասխան ստանալու, Ռուսաստանը կշարունակի իր էքսպանսիայի և անեքսիայի քաղաքականությունը հետխորհրդային տարածքում», - ընդգծվում է Վրաստանի նախագահի հայտարարությունում:

 

Մարգվելաշվիլին իր հայտարարությունում ընդսմին համաշխարհային հանրությանը կոչ է անում «համատեղ քայլեր ձեռնարկել ընդդեմ անեքսիայի»: «Մենք հնարավոր և ցանկալի ենք համարում ներկայացուցչական միջազգային համաժողովի անցկացումը, որի ընթացքում կմշակվեն ինչպես նմանօրինակ խնդիրների նկատմամբ երկարաժամկետ մոտեցումներ, այնպես էլ որոշակի միջոցներ ընդդեմ Եվրոպայում նոր անօրինական սահմաններ հաստատելու փորձերի: Այսօր մեզ անհրաժեշտ է միասնություն, վճռականություն, ողջախոհություն և անխոնջ աշխատանք մեր պետականության դեմ չափազանց վտանգավոր քաղաքականությանը  դիմակայելու համար», - նշծվում է հայտարարությունում:

 

Նախօրեին Ռուսսատանի նախագահ Վլադիմիր Պուտինն Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբայի հետ հանդիպմանը հայտարարել է, որ անհրաժեշտ է համարում Հայաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնումն աբխազական  հատվածի բացման օգնությամբ:

 

«Այսօր կայացած բանակցությունների ընթացքում մենք զգալի ուշադրություն հատկացրեցինք տրանսպորտային ենթակառուցվածքների հարցերին: Հնարավոր ենք համարում մյուս գործընկերների հետ մտածել և ընդհանուր համաձայնությամբ իրականացնել այդ նախագիծը, օրինակ, որպես երկաթուղային տարանցիկ հաղորդակցություն` Սուխումի, Թբիլիսի ուղղություններով, իսկ հետագայում դեպի Հայաստան, իսկ մյուս կողմից` դեպի Ռուսաստան»,-ասել է Պուտինը: Նա համոզմունք է հայտնել, որ նման նախագծերի իրականացումը կնպաստի տարածաշրջանի բոլոր շահագրգիռ երկրների հետ համագործակցության զարգացման համար պայմանների ստեղծմանը:

 

Ըստ վրացական ԶԼՄ-ների, դեռ 2012-ի հոկտեմբերին վերաինտեգրման գծով պետնախարարը հայտարարել էր, որ Վրաստանի իշխանությունները պարաստ են վրացական երկաթուղու աբխազական հատվածի միջոցով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության հաստատմանը`«Աբխազիայի ապամեկուսացման ռազմավարության» շրջանակներում: Մեկ ամիս անց նա հայտարարեց, որ «այդ թեման իսկույն փակվեց այն բանից հետո, երբ աբխազական կողմը չցուցաբերեց հետաքրքրություն»: Նշենք, որ երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի և Ռուսաստանի միջև փակվել է 1992-1993 թվականներին: Երկաթուղու բացումը Հայաստանի համար ունի ռազմավարական կարևոր նշանակություն, քանի որ դա Ռուսաստանին կապող ամենակարճ ու էժան ճանապարհն է: Մինչդեռ, օրերս Վրաստանի պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին լրագրողներին հաղորդեց, որ Աբխազական երկաթուղու բացման ողղությամբ «ոչինչ տեղի չի ունենում, չկան բանակցություններ»: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles