Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Beeline-ը տեղեկացնում է բջջային կապի մի շարք սակագնային փաթեթներում փոփոխությունների մասին

$
0
0

Beeline-ը տեղեկացնում է, որ 2014 թ. դեկտեմբերի 4-ից կփոփոխվեն բջջային կապի մի շարք սակագնային փաթեթների (ՍՓ) պայմաններ։ Մասնավորապես փոխվելու են որոշ ինտերնետ փաթեթների սակագներ, իսկ մի շարք սակագնային փաթեթներում՝ պահվող գումարի չափը, որը գանձվում է հաշվի լիցքավորման պահին։

 

«Միքս», «ՍուպերՄիքս», «Ռեմիքս››, «ՄեգաՄիքս», «Պարզ», «Զանգառատ», «Զանգառատ 5» և «Նուռ» սակագնային փաթեթներում կփոխվի 1ՄԲ ինտերնետի սակագինը։ «ՍուպերՄիքս» և «Ռեմիքս›› ՍՓ–ներում կփոխվի տրամադրվող ծառայությունների փաթեթը և պահվող գումարի չափը, որը գանձվում է հաշվի լիցքավորման պահին։ Մասնավորապես «ՍուպերՄիքս» կանխավճարային սակագնային փաթեթի համար յուրաքանչյուր միանվագ 500 դրամ հաշվի լիցքավորման դեպքում բաժանորդը բացի 7 օր անսահմանափակ ներցանցային զանգեր կատարելուց այսուհետ կստանա նաև 500 ներցանցային SMS` վճարելով 150 դրամ նախկին 100 դրամի փոխարեն։

 

«Ռեմիքս›› սակագնային փաթեթի համար յուրաքանչյուր միանվագ 500/1000 դրամ հաշվի լիցքավորման դեպքում բաժանորդը բացի 7/14  օրով անսահմանափակ ներցանցային զանգեր կատարելու հնարավորությունից, կստանա նաև 500/1000 ներցանցային SMS` վճարելով համապատասխանաբար 150/300  դրամ:

 

Նշենք, որ Beeline-ի մյուս սակագնային փաթեթների պայմանները մնում  են անփոփոխ: Beeline բաժանորդները ցանկացած ժամանակ կարող են ընտրել անսահմանափակ րոպեների և ինտերնետի հնարավորությամբ ավելի հարմար սակագնային առաջարկ կամ իրենց սակագնային փաթեթում ակտիվացնել Beeline-ի ցանկացած ինտերնետ փաթեթ։


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles