Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Փորձագետ. Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքի կտրուկ աճը կրում է շտկիչ բնույթ

$
0
0

Հայաստանում անցյալ հանգստյան օրերին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքի` 419.5 դրամից մինչև 435 դրամ կտրուկ աճն, ավելի շուտ կրում է շտկիչ բնույթ: Նման կարծիքի են շուկայի անկախ վերլուծաբանները, որոնք գերքադասեցին չհրապարակել իրենց անունները:

 

Նշենք, որ հոկտեմբերին դրամի փոխարժեքը 405-407 դրամ/դոլար «մեռյալ կետից» տեղաշարժվեց և ամսի վերջին հաղթահարեց 413 դրամի սանդղակը: Արդեն նոյեմբերի սկզբին Կենտրոնական բանկն սկսեց ավելի ակտիվորեն միջամտել իրավիճակին, փորձելով արտարժութային միջամտությունների ավելացման հաշվին հարթել փոխարժեքի հնարավոր տատանումները շուկայում, որտեղ արդեն ձևավորվել էր կայուն և վեր խոյացող տրենդ` կապված որոշակի սպասելիքների հետ: Այսպիսով, երկրի արժույթի շուկայի հոկտեմբերյան համեմատական հանդարտությունը նոյեմբերի առաջին օրերից թևակոխեց ակտիվ փուլ, կապված դեվալվացրոն սպասումների հետ, որոնք էլ կապված էին Ռուսաստանոմ տիրող իրավիճակի հետ, որը հանդիսանում է Հայաստանի կարևորագույն առևտրի գործընկերը: Ռուբլու կտրուկ արժեզրկումը, «սանկցիաների խատերազմի» հետևանքով, բերեց դեպի Հայաստան ուղղվող մասնավոր տրանսֆերտների աճի տեմպերի էական նվազմանը, ինչպես նա հայ արտահանողների համար որոշակի դժվարությունների, ինչն առաջացրեց արտարժութային հասույթի կրճատում, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` վերամշակման արդյունաբերությունը և լեռնահումքային ոլորտը, որը դարձավ հումքի և մետաղների համաշխարհային շուկայում տեղի ունեցած գների զգալի անկման գերին: Ըստ պաշտոնական վիճակագրության, ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալները երկրից զգալիորեն կրճատեցին իրենց տեմպերը, ինչպես ամսական կտրվածքով, այնպես էլ տարեկան դինամիկայում: 2014 թվականի հոկտեմբերին արտահանման անկումը կազմեց 1.1% (2012-ի հոկտմբերի 21.3% աճի փոխարեն), իսկ երկու տարվա կտրվածքով արտահանման ծավալները կրճատվեցին` 18%-ից մինչև 10.9%: Հենց այս ֆունդամենտալ պատճառներով էր թելադրված «արժութային հավասարությունւ» հավասարակշռելու անհրաժեշտությունը` դրամի դեվալվացիայի միջոցով: Արդյունքում, փորձագետների կարծիքով, ԿԲ կողմից «կառավարելի լողացող փոխարժեքի» փաստացի քաղաքականությունը հնարավորություն տվեց արտահանումային կողմնորոշում ունեցող ձեռնարկույթունների համար բացել թթվածնային փականը, ընդ որում, ոչ միայն Ռուսաստանի ուղղությամբ աշխատողների համար:

 

Ինչպես գտնում են անկախ մասնագետները, դրամի փոխարժեքը, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերի ընթացքում կլինի քիչ-թե շատ կայուն, գուցե նաև հունվարին` Ամանորյա սպառողական աճիոտաժի ընթացքում: Իսկ միջնաժամկետ կտրվածքում, 2015 թվականի փետրվար-մարտ ամիսների համար փորձագետները կանխատեսում են փոխարժեքի հնարավոր աճ, որի տեմպերը կախված կլինեն գլոբալ տրենդներից, որոնք անմիջականորեն ազդում են մակրոտնտեսական ցուցանիշների և ՀՀ ԿԲ շտկիչ դրամավարկային քաղաքականության վրա: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles