Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

2015 թվականին System of a Down-ը ելույթ կունենա Երևանում

$
0
0

2015 թվականին աշխարհահռչակ System of a Down ռոք-խումբը համերգով հանդես կգա Հայաստանում:

 

Ինչպես ավսում է Facebook-ում խմբի պաշտոնական էջում, անվճար համերգը կկայանա ապրիլի 23-ին Երևանի Հանրապետության հրապարակում` Wake Up The Souls Tour շրջագայության շրջանակում, որը նվիրված է Հայոց ցեղասպլանության 100-ամյա տարելիցին:

 

Հաջորդ տարվա ապրիլին շրջագայության շրջանակում խումբը համերգներով հանդես կգա նաև Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բլեգիայում, Նիդերլանդներում և Ռուսաստանում, այնպիսի խոշորագույն հարթակներում, ինչպիսիք են Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտը, Բրյուսելի "Forest National»ը, Մոսկվայի «Օլիմպիականը»:

 

Ամերիկյան System of a Down (SOAD) ռոք-խումբն ստեղծվել է 1992 թվականին Լոս Անջելեսում` Սերժ Թանկյանի և Դարոն Մալաքյանի կողմից` Soil անվանումով: Ներկայիս անվանումը խումբն ստացել է 1995 թվականին: Խմբի բոլոր երաժիշտները հայկական ծագում ունեն: 1998-2005 թթ. խումբը թողարկել է հինգ ստուդիական ալբոմ, որոնցից յուրաքանչյուրը դարձել է պլատինե (ամենահաջողվածը` Toxicity)` ավելի քան 12 մլն օրինակ: System of a Down-ը Գրեմի մրցանակի դափնեկիր է հարդ ռոքի լավագույն կատարման համար ("B.Y.O.B.") և "MTV Europe Music Awards"  մրցանակակիր` որպես լավագույն այլընտրանքային կատարող: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles