Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Զդիսլավ Ռաչինսկի. Լեռնային Ղարաբաղի հարցում Լեհաստանը հավատարիմ է մնում հակամարտող կողմերին չզինելու սկզբունքին

$
0
0

 Լեռնային Ղարաբաղի հարցում Լեհաստանը հավատարիմ է մնում իր սկզբունքներին, մասնավորապես,  հակամարտող կողմերին չզինելու սկզբունքին: Նոյեմբերի 24-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել  է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին` մեկնաբանելով «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական ռազմարդյունաբերական ձեռնարկության բացումը Չարենցավանում, որն զբաղվում է արտադրական օբյեկտների արդիականացմամբ և նորոգմամբ, ինչպես նաև արտադրելու է կեղծ թիրախներ, վրաններ, սաղավարտներ, զրահաբաճկոններ, քողարկող ցանցեր ու ռազմական նշանակության այլ գույք:

 

Դիվանագետի ասելով, պաշտպանության ոլորտում հայ-լեհական համագործակցությունը ենթադրում է փոխգործակցություն տեխնիկական բնագավառներում: «Չեմ կարծում, թե զրահաբաճկոնները, որոնք կարտադրվեն գործարանում, կարող են որևէ մեկի վնասել», - նշել է դիվանագետը: Եվ այդ համատեքստում նա հավելել է, որ Լեհաստանը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործունեությունը և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված նրանց ջանքերը: Ընդ որում դեսպանը նշել է, որ հակամարտությունը կարելի է կարգավորել այն ժամանակ, երբ շահագրգռված կողմերը պատրաստ լինեն խաղաղ կարգավորման շուրջ երկխոսության:

 

«Լարվածության աճը, ագրեսիվ հռետորաբանությունը չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանն ու հակամարտության կարգավորմանը», - կարծում է Ռաչինսկին: Նրա ասելով, Հայաստանն ու Ադրբեջանը դատապարտված են կողք կողքի գոյատևման, քանզի աշխարհագրական դիրքն անհնար է փոխել, բայց կարելի է փոխել աշխարհաքաղաքականը, և նրանք պարտավոր են պայմանավորվել: «Նույնիսկ Երոպայի հարյուրամյա պատերազմն ավարտվվեց պայմանագրով, այլ ուղի չկա», - համոզված է դիվանագետը:

 

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք չկա մտավախություն, որ բանակցային գործընթացը կարող է դուս գալ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափից, քանի որ ԼՀՂ ԶՈՒ խոցված ուղղաթիռին առնչվող միջադեպը ցույց տվեց , որ որոշ դեպքերում երաշխավորված չէ

նույնիսկ ԵԱՀԿ ներկայացուցիչների անվտանգությունը և միջադեպի վայր այցելելու հնարավորությունը, դեսպանը նշել է, թե բանակցությունների այլ ձևաչափ չկա:

 

«Նաև չեմ կարծում, թե Հայաստանը շահագրգռված է բանակցային գործընթացի ձևաչափի փոփոխմամբ: Կարիք չկա ծայրահեղությունների մեջ ընկնել և գերագնահատել Մինսկի միջնորդների հնարավորությունները: Ես համաձայն չեմ այն կարծիքին, թե միջնորդները պետք է կարգավորեն հակամարտությունը, դա կարող են անել միայն ղարաբաղյան հակամարտության շահագրգիռ կողմերը», - նշել է Ռաչինսկին: Նա ընդսմին հավելել է, որ միջնորդները կարող են առաջարկել հակամարտության կարգավորման ուղիներ, սակայն միայն հակամարտող կողմերը կարող են գտնել ընդհանուր լուծում:

 

Միևնույն ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե որքանով օբյեկտիվ է հակամարտող կողմերի միջև հավասարության նշան դնելը Ադրբեջանի յուրաքանչյուր ագրեսիվ գործությանը հաջորոդող հայտարարություններում, Ռաչինսկին նշել է, թե իր համար, որպես ռազմական ոլորտից հեռու մարդու, դժվար է գնահատել իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում:

 

«Սակայն եթե գնահատելու լինենք քաղաքական տեսանկյունից, ապա կարող եմ ասել մեկ բան. Հայտարարությունները պետք է լինեն առավելագույնս հաշվեկշռված, որպեսզի ստեղծված երկխոսությունը չխախտվի, և  հնարավորություն լինի շարունակելու բանակցային գործընթացը», - եդզրափակել է դիվանագետը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles