Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հասան Ռոուհանի. Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել ուժային ճանապարհով

$
0
0

Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել ուժային ճանապարհով: Ըստ «Ինտերֆաքսի», նոյեմբերի 12-ին այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին` Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո:

 

 

«Մեզ դուր չի գալիս ղարաբաղյան հարցի առկա վիճակը: Մենք ցանկանում ենք, որպեսզի տարածաշրջանում տիրի խաղաղություն, արդարություն, բարեկամություն և կայունություն: Եվ մենք պատրաստ ենք մեր կողմից ցանկացած քայլ ձեռնարկել խաղաղության, բարեկամության, անվտանգության և կայունության հաստատման ուղղությամբ: Մենք դա մեր պարտքն ենք համարում ցանկացած տեսքով և միջազգային կազմակերպությունների շրջանակում», - հայտարարել է Ռոուհանին:

 

Այդ համատեքստում նա ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ունենալ ուժային լուծում: «Մենք գիտենք, որ ղարաբաղյան հակամարտությունն ունի միայն քաղաքական լուծում, և մեր պարտքն ենք համարում տրամամդրել ցանկացած աջակցություն այդ ուղղությամբ, մենք պատրաստ ենք դրան», - հավելել է Ռուոհանին:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles