Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչը Լեռնային Ղարաբաղ այցելելու ցանկություն է հայտնել

$
0
0

 Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է քաղաքական կամք դրսևորեն, քանի որ միջազգային հանրությունը, առանց հակամարտող կողմերի աջակցության, չի կարող կարգավորել այն, հայտարարել է Հարավային Կովկասի գծով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Սալբերը:

Դիվանագետը նշել է, որ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի`ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքներին: Միաժամանակ Սալբերը Լեռնային Ղարաբաղ այցելելու ցանկություն է հայտնել: Այս համատեքստում նա եվրոպացի դիվանագետների ԼՂՀ այցելության համար հատուկ քաղաքական պայմանների շոիտափույթ ստեղծման հույս է հայտնել: ՙԵՄ ներկայացուցիչը պետք է հնարավորություն ունենա ասելու, որ եղել է ԼՂՀ-ում, ծանոթ է իրավիճակին և շփվել է մարդկանց հետ՚,- եզրափակել է նա: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles