Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Արամ Ա. Հայերը պետք է համախմբվեն և համատեղ ջանքերով բարձրացնեն Ցեղասպանության զոհերի ունեցվածքի վերադարձի հարցը

$
0
0

 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, ընթանում է Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը: 

Ինչպես հայտնել են ԱրմԻնֆո-ին, Ժողովին Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության 76 արքեպիսկոպոսներից ու եպիսկոպոսներից մասնակցում են 58-ը: 

ՙ100 տարվա ընթացքում մենք հիշել ու հիշեցրել ենք, այժմ մեր պահանջներին նոր ձևաչափ հաղորդելու ժամանակն է: Այս համատեքստում կարևոր է առանձնացնել երկու ուղղություն. առաջինը` Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման հարցը, երկրորդ`Ցեղասպանության զոհերի ունեցվածքի ու տարածքների վերադարձի ուղղությամբ Հայաստանի և Սփյուռքի նախաձեռնությունները: Մենք չենք կարող լռել, երբ Արևմտյան Հայաստանը, Կիլիկիան, հայերին պատկանող եկեղեցիներն օկուպացման մեջ են գտնվում՚,- հայտարարել է Արամ Ա.-ն:

Գարեգին Բ-ն իր հերթին նշել է, որ ժողովի օրակարգում ներառվել է նաև հայ երգահան Կոմիտասին սրբերի շարքը դասելու հարցը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles