Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Ընդդիմադիր պատգամավորը ՀՀ ֆինանսների նախարարին առաջարկել է հանվել

$
0
0

 Հայաստանի խորհրդարանում, երկրի 2015 թվականի պետբյուջեի նախագծի քննարկումների ընթացքում, Հայ Ազգային Կոնգրեսի խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բյուջեի նախագծում երկու անգամ նշված է «կոռուպցիա» հասկացությունը: Սակայն, նրա խոսքով, այդ հիշեցումների բովանդակությունը ցույց է տալիս, որ կառավարությունը, խոսելով կոռուպցիայի մասին, հասկանում է միայն կառավարության ցածր օղակներում առկա իրողությունը, մինչդեռ 2 տարի առաջ Սերժ Սարգսյանը, փաստորեն, խոսում էր կառավարության բարձր էշելոններում առկա կոռուպցիոն երևույթների մասին: Այս համատեքստում, դիմելով ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին, Փաշինյանը հետաքրքրվել է, թե որտեղից նրա ընտանիքին հռչակագրում նշված 6 մլն.դոլարը:

 

«Չէի ցանկանա ձեզ դնել անհարմար դրության մեջ: Ես միայն ուզում եմ հասկանալ ձեր զգացմունքների ու մտքերի տրամադրվածությունը: Դուք հպարտորեն ասում եք, որ բազային կենսաթոշակները 14 հազարից կաճեն մինչև 16 հազար, բյուջեի նախագծում նույնպես ասված է, որ 36 հազար դրամի միջին կենսաթոշակը կաճի մինչև 41 հազար դրամ, բայց նվազագույն սպառողակական զամբյուղն այսօր արդեն կազմում է 56 հազար դրամ: Հիմա ինչպե՞ս պետք է կենսաթոշակառուն ընկալի ձեր հայտարարությունն այն համատեքստում, որ դուք, երկար ժամանակ զբաղեցնելով բացառապես պետական պաշտոններ, ձեր ընտանիքով հանդերձ հռչակագրում եք 6 մլն.դոլար: Եվ ի՞նչ պետք է զգա ու մտածի մանկավարժը, երբ դուք նրա միջին աշխատավարձը բարձրացնում եք 152100 դրամից մինչև 153300 դրամ, իսկ ինքերդ կանգնած եք ամբիոնի մոտ և հագել եք մանկավարժի աշխատավարձի քառապատիկ գումարին հասնող արժեքով բաճկոն: Ես ուզոմ եմ հասկանալ, դուք անձամբ ի՞նչ եք զգում, երբ այդքան «մեծահոգաբարորեն» խոսում եք ինչ-որ թվերից»,-հետաքրքրվել է Փաշինյանը:

 

Խաչտրյանն էլ ի պատասխան վստահություն է հայտնել, որ Փաշինյանի բաճկոն էլ էժաններից չի: Իսկ ինչ վերաբերվում է եկամուտների մասին հռչակագրին, ապա այդ փողերն ինքն աշխատել է  մինչև պետական պաշտոններ զբաղեցնելը:

 

Փաշինյանի և Խաչատրյանի միջև վեճն այդքանով չի ավարտվել: Պատասխան խոսքում պատգամավորն առաջարկել է երկուսով դուրս գալ միջանցք և իրենց բաճկոները տալ լրագրողներին, որպեսզի նրանց որոշեն յուրաքանչյուրի արժեքը: Սակայն, նախարարն այդ առաջարկին չի համաձայնվել, հայտարարելով, որ ինքը ոչ մեկի առջև չի պատրաստվում հանվել, իսկ եթե Փաշինյանը շատ է ուզում, ապա ինքն էլ կարող է հանվել: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles