Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Փորձագետ. Հայաստանի բուժհաստատություններում ՄԻԱՎ-վարակակիրները խտրականության են ենթարկվում

$
0
0

Հայաստանի բուժհաստատություններում ՄԻԱՎ-վարակակիրները  խտրականության են ենթարկվում, ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտարարել է ՙԻրական աշխարհ, իրական մարդիկ՚ ՀԿ խորհրդի ղեկավար Հովհաննես Մադոյանը:

Նրա խոսքով, բուժօգնություն տրամատրելու հարցում ուղղակի մերժման դեպքերը խիստ հազվադեպ են: Մինչդեռ ՄԻԱՎ-վարակակիրներին բուժհաստատություններում կարող են անհավասար պայմաններում դնել, օրինակ`մերժել այս կամ այն ծառայությունը մատուցելու հարցում`վկայակոչելով անհրաժեշտ սարքավորման կամ նեղ մասնագետների բացակայությունը: 

Փորձագետի կարծիքով, նման վարքագիծն առաջին հերթին պայմանավորված է վախով, քանի որ բժիշկները շփվում են ՄԻԱՎ-վարակակիրների արյան հետ: Բացի այդ, բուժաշխատողները ոչ միշտ են իրազեկված հետշփումային պրոֆիլակտիկայի մասին: 

Խնդրի ևս մեկ կողմն այն է, որ բժիշկները երբեմն ուղղակի իմաստ չեն տեսնում ՄԻԱՎ-վարակակիրների բուժման մեջ, այսինքն`խաչ են քաշում նրանց վրա`ամբողջովին անհրաժեշտ ծառայություններ չտրամադրելով:

Չնայած դրան`վերջին տարիներին Հայաստանում դիտվում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների նկատմամբ խտրականության դեպքերի նվազման միտում, ինչը կապված է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի փոխանցման ուղիների վերաբերյալ բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացման հետ: 
1988թ. մինչև 2014թ. սեպտեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1881 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 238-ը` 2013թ.  ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատ: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 1298 մարդ (69%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 583 դեպք (31%): ՄԻԱՎ վարակի 37 դեպք (2%) է արձանագրվել երեխաների մոտ: ՄԻԱՎ-ով վարակվածների 53%-ը ախտորոշման պահին եղել է 25-39 տարիքային խմբում:Հայաստանում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղի-ներն են հետերոսեքսուալ ճանապարհը (63%) և թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (28%): Սրանցից բացի, արձանագրվել են հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր:

ՄԻԱՎ վարակով հիվանդներից 966-ի մոտ (կին` 250, երեխա` 21) ախտորոշվել է ՁԻԱՀ, ընդ որում 143-ի մոտ՝ 2013թ. ընթացքում: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 398 դեպք: Մահացածների թվում կան 68 կին և 7 երեխա:
Թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով գրեթե բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ, իսկ գրեթե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով (97%): ՄԻԱՎ վարակի դեպքերի առավելագույն թիվն արձանագրվել է Երևանի բնակիչների շրջանում՝ 649 դեպք, որը կազմում է բոլոր գրանցված դեպքերի 34,5%-ը: ՄԻԱՎ վարակի գրանցված դեպքերի թվով երկրորդ տեղում Շիրակի մարզն է՝ 11,4%:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles