Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ՀՀԿ մամուլի քարտուղար. ՀՀ նախագահը հանդես է գալիս ընդդիմության հետ կառուցողական երկխոսության օգտին

$
0
0

 ՀՀ նախագահը հանդես է գալիս ընդդիմության հետ կառուցողական երկխոսության օգտին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

ՙՆախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին իր հարցազրույցում հասկացրել է, որ ընդդիմության հետ երկխոսության, ավելի վաղ մեր ընդդիմախոսների կողմից առաջ քաշված 12 կետի առնչությամբ ընհանուր կետեր գտնելու շանսեր կան: Կարծում ենք, որ պետք չէ այրել կամուրջները: Մենք բոլորս մեկ նավակում ենք, և ցնցումները, փոխադարձ մեղադրանքները փակուղի են տանում՚,- ասել է Շարմազանովը: 

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Սարգսյանի նման դիրքորոշումը ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման արդյունք է`Շարմազանովն ընդգծել է, որ պետության ղեկավարի դիրքորոշումը երկրի քաղաքական բոլոր ուժերի հետ արդյունավետ փոխգործակցությանն ուղղված հետևողական քաղաքականության վկայությունն է: ՙՄենք ունենք քաղաքական կամք, բաց ենք երկխոսության համար և նույնը սպասում ենք մեր գործընկերներից: Կարելի է մշակել ՙճանապարհային քարտեզ՚, և շուտափույթ լուծել ցավոտ խնդիրները՚,- նշել է հանրապետականը: 

Ոչ իշխանական կուսակցություններն իշխանութնյուններին ներկայացրել էին 12 պահանջ, որոնք առնչվում են երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը, որոնց կառավարությունը պետք է պատասխաներ մինչև սեպտեմբերի 30-ը: Կառավարությունը 12 էջի վրա հիմնավորել էր դրանք կատարելուց իր հրաժարվելը: Իսկ նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե կառավարությունը պետք է կետ առ կետ քննարկի ընդդիմության 12 պահանջները և նշի կոնկրետ այն գործընթացները, որոնց միջոցով այդ կետերը կիրագործվեն: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles