Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ԱԺ-ում ներկայացվել է ՙԼեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին՚ հայտարարության նախագիծը

$
0
0

 ՙԺառանգություն՚ կուսակցությունից պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ՀՀ Ազգային ժողովի նիստում ներկայացրել է իր կողմից մշակված ՙԼեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին՚ հայտարարության նախագիծը, որի առանցքային դրույթը Հայաստանի կողմնից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է:

Նրա խոսքով, այս փաստաթղթի քննարկումն արդիական է դարձել` Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի առաջիկա անդամակցման լույսի ներքո: ՙՄինչ այդ Հայաստանը պետք է պաշտոնապես ամրագրի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի առնչությամբ իր դիրքորոշումը, քանի որ ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցման վերաբերյալ պայմանագրով նախատեսվում է Հայաստանի և Արցախի միջև մաքսակետերի տեղադրում, որտեղ, հնարավոր է, ծառայեն օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներ՚,- հավաստիացրել է պատգամավորը`ավելացնելով, որ երբ օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպումների ժամանակ բարձրացվում է արտասահմանյան երկրների կողմից Արցախի ճանաչման հարցը, պատասխանը միանշանակ է`դա հնարավոր կլինի միայն պաշտոնական Երևանի կողմից ԼՂՀ ճանաչումից հետո:

Նա չի կիսել մտավախությունները, թե նման փաստաթղթի ընդունումը վտանգի տակ կդնի հրադադարի մասին պայմանագիրը: ՙՎստահ եմ, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է ոչ այն պատճառով, որ Հայաստանը չի ճանաչել ԼՂՀ-ն, այլ`որովհետև հայկական Զինված ուժեհո բարձր մարտունակություն ունեն: Հենց հայկական ԶՈւ մարտունակությունն անկում ապրի, հրադադարի ռեժիմը կխախտվի`անկախ այն բանից, թե ճանաչել է արդյոք Երևանը ԼՂՀ-ն՚,- հավաստիացրել է պատգամավերը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ելույթ ունենալով այդ հարցի առնչությամբ, հայտարարել է, որ ՀԱԿ-ը վաղաժամ է համարում Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը, քանի որ Արցախի կարգավիճակի որոշման շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները շարունակվում են, և դրանք տարածաշրջանում անվտանգության ու հրադադարի ռեժիմի ապահովման երաշխիք են: ՙԵրևանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը կնշանակի Հայաստանի միակողմանի դուրս գալը բանակցություններից, և այդ դեպքում հանրապետությունը ստիպված կլինի բանակցությունների ձախողման ողջ պատասխանատվությունն իր վրա վերցնել, և դա հղի է ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի տորպեդահարմամբ՚,- բացատրել է Զուրաբյանը`ընդգծելով, որ Ստեփանակերտը ևս վաղաժամ է համարում ՀՀ խորհրդարանի կողմից նման փաստաթղթի ընդունումը: Զուրաբյանը հայտնել է, որ ՀԱԿ-ը այդ փաստաթղթի առնչությամբ քվեարկությանը չի մասնակցելու: 

ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովն իր հերթին նշել է, որ Հանրապետական կուսակցության դիրքորոշումը չի փոխվել: ՙՄենք առաջվա պես գտնում ենք, որ ղարաբաղյան հակամարտության միակ արդար լուծումը Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումն է, ինչին կխոչընդոտի Հայաստանի կողմից Արցախի միակողմանի ճանաչումը: Մինչ այժմ մենք մեծ աշխատանք ենք կատարել ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ, առավել ևս, որ աշխարհաքաղաքական գործընթացները ցույց են տալիս, որ աշխարհում սկսել է գերիշխել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը՚,- ասել է Շարմազանովը: 

ՀՅԴ կուսակցության խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ի հակակշիռ իր գործընկերների, հայտարարել է,ո ր ՀՅԴ-ն քվեարկելու է այդ փաստաթղթի օգտին: Սակայն, բացատրել է դա հանրապետության սահմաններից դուրս այդ առնչությամբ տարատեսակ սխալ մեկնաբանությունների համար հիմք ստեղծելու ցանկության բացակայությամբ: ՙԵրբ մենք ձեռնպահ ենք մնում կամ դեմ ենք քվեարկում նման փաստաթղթերի, դա հանրապետության սահմաններից դուրս շահարկումների և սխալ մեկնաբանությունների առարկա է դառնում, որպես Լեռնային Ղարաբաղը ճանաչելու Հայաստանի ցանկության բացակայություն ներկայացվում: Նման շահարկումներից խուսափելու նպատակով էլ մենք քվեարկելու ենք փաստաթղթի օգտին՚,- հայտարարել է Ռուստամյանը:


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles