Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Հայաստանի վճռաբեկ դատարանի ղեկավարի եղբայրը նախագահին կոչ է անում եղբորրը պաշտոնանկ անել

$
0
0

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի եղբայրը` Ռուբեն Մկրտումյանը, նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` կոչ անելով պաշտոնանկ անել եղբորը, ում մեղադրում է կոռուպցիայի համար: Այդ մասին Ռ.Մկրտումյանը հաղորդել է նոյեմբերի 6-ի մամուլի ասուլիսում:

 

Ռուբեն Մկրտումյանի ասելով, նման կոչը պայմանավորված է եղբոր անպարկեշտ վարքագծով, ում կարողությունը կտրուկ աճել է 1998 թվականից ի վեր, երբ նրան նշանակեցին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ, և նա սկսեց կաշառքներ վերցնել և գործել օրենքից դուրս: Ռ.Մկտումյանի ասելով, իրենց հայրը` Յուրին, ամաչելով ավագ որդու վարքագծից, փորձել է դատական կարգով Արմանին ստիպել փոխել ազգանունը, ինչպես նաև պահանջել է ալիմենտ վճարել, որոնք Արման Մկրտումյանն սկսել է վճարել դատարանի հաամապատասխան որոշումից հետո միայն:

 

Ընդ որում կրտսեր Մկրտումյանը նշել է, թե իր գորոծղությունները դրդված չեն եղբոր հանդեպ նախանձից կամ չարությունից, ինքը սոսկ փորձում է մաքրել իր ազգանունը «կաշառակեր» պիտակից: Նա նաև հավելել է, որ նամակներ է հղելու նաև մի շարք միջազգային կառույցների ղեկավարների, որոնք Վճռաբեկ դատարանի նախագահի վարքագիկծը կուսումնասիրեն իրավական և բարոյական տեսանկյուններից: Ռուբեն Մկրտումյանի հավաստմամբ, եղբայրն իր «պրոոֆեսիոնալիզմի» շնորհիվ բնակարաններ է ձեռք բերել Երևանի Թումանյանի անվան փողոցում, Պուշկին-Սարյան խաչմերուկում, Ձորաղբյուր գյուղում:

 

Նշենք, որ առաջին անգամ չէ, որ կրտսեր Մկրտումյանը բարձրացնում է եղբոր կուռումպասված լինելու հարցը: ԶԼՄ-ներում հրապարակումներ են եղել այն մասին, որ Ռուբենի նման հայտարարությունների համար առիթ է ծառայել մի դատական գործ, որը նրա կինը տանուլ է տվել: Ավագ Մկրտումյանը հրաժարվել է միջամտել, չի ցանկացել խախտել օրենքը և օգնել եղբոր կնոջը, ինչը հարուցել է Ռուբենի զայրույթը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles