Թուրքիայի գլխավոր դատախազության կայքից Հայոց ցեղասպանության ժխտման վերաբերյալ ութհատորյակի անհետացումը խիստ դժգոհություն է հարուցել թուրք ընդդիմադիրների շրջանում:
Մասնավորապես, այդ առնչությամբ ընդդիմադիր պատգամավորները բացատրություն են պահանջել վարչապետ Ահմեթ Դավութօղլուից, գրում է «Հայթերթը»: Ընդդիմադիր պատգամավորները սույն փաստը հատկապես անընդունելի են համարել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին: «Հայաստանն արդեն ակտիվորեն նախապատարստվում է այդ տարթվին, Թուրքիային ծանր ժամանակներ են սպասում», - հայտարարել են ընդդիմադիրները: Նրանք նաև կառավարությունից հետաքրքրվել են, թե Անկարան ինչպես է մտադիր դիմակայել հայկական լոբբի աշխուժացմանը Ցեղասպանութկան 100-ամյա տարելիցի նախաշեմին: