Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

Տիգրան Ուրիխանյան. Ոչ իշխանական եռյակի հանրահավաքին փորձում են խոչընդոտել ամենաանհեթեթ եղանակներով

$
0
0

Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում ոչ իշխանական երեք խորհրդարանական խմբակցությունների  հանրահավաքի անցկացմանը փորձում են խոչընդոտել ամենաանհեթեթ եղանակներով: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը:

 

«Ինչպես հայտնի է, խանգարում և խոչընդոտում են բոլոր նրանց, ումից վախենում են, ով իրական վտանգ է ներկայացնում: Եվ, կարծում եմ, առկա իրավիճակը դրա վառ վկայությունն է: Անհեթեթությունն սկսվում է այն բանից, որ թույլ չեն տալիս բեմ տեղադրել Ազատության հրապարակում: Գործի են դրվում բոլոր հնարավոր և անհնար միջոցները, իրավիճակը հասնում է անհեթեթության», - պատմել է պատգամավորը: Նա նաև հաստատել է այն տեղեկատվությունը, որ փորձեր են ձեռնարկվում փակելու մարզերից դեպի մայրաքաղաք բերող ճանապարհները, որպեսզի մարդիկ չկարողանան մասնակցել ընդդիմության հանրահավաքին:

 

«Մենք դեռ առավոտյան Աշտարակի մի բնակչից ահազանգ  ենք ստացել, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել մայրաքաղաք: Ընդ որում քաղաքացին եղել է իր անձնական ավտոմեքենայով: Այդուհանդերձ, երեք ուժերի` ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգության» ներկայացւոցիչները լրագրողների ուղեկցությամբ շրջում են մայրաքաղաք տանող հիմնական ճանապարհներին` ոստիկանների կամ ուրիշ որևէ մեկի կողմից ապօրինի գործողությունները կանխելու նպատակով: Յուրաքանչյուր ոք, ով փորձի մեզ խոչընդոտել, պատասխանատվության կենթարկվի օրենքի ողջ խստությամբ», - ասել է Ուրիխանյանը: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles