Quantcast
Channel: Arminfo.info
Viewing all articles
Browse latest Browse all 9659

ANCA-ն Օբամային կոչ է անում ազդեցություն գործել Թուրքիայի վրա` Մերձավոր արևելքում նրա ապակայունացնող գործունեությունը դադարեցնելու համար

$
0
0

 Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) միացել է Անկարայի վրա ազդելու վերաբերյալ ԱՄՆ ղեկավարությանն ուղղված կոչերին, քանզի Թուրքիան, շահարկելով սիրիական ճգնաժամը, իրականացնում է իր սահմաններում կամ սահմանների մերձակայքում քրդերի, հայերի, արաբների, ասորիների, ալեւիների եւ էթնիկ այլ փոքրամասնությունների թուլացման եւ ոչնչացման իր դարավոր ծրագիրը, ասվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հասցեագրված ANCA նամակում:

 

Նամակում, մասնավորապես, Օբամային կոչ է արվում շարունակել պայքարն ընդդեմ «Իսլամական պետության» գրոհայինների, միաժամանակ դիմակայել Թուրքիային, որը ԻՊ ահաբեկիչներին օգտագործում է ազգային փոքրամասնությունների ոչնչացման նեոօսմանական ծրագրի իրագործման և տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու համար:

 

ANCA-ն նաև ափսոսանք է հայտնել տարածաշրջանում անկայունությանը նպաստող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմի վերաբերյալ ճշմարտացի ելույթի համար ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի «հարկադրված» ներողության առնչությամբ: «Պարոն նախագահ, Քոբանեում, Դեր Զորում, Հալեպում, Քեսաբում եւ Սիրիայի ամբողջ հյուսիսի երկայնքով Անկարայի աճող ագրեսիայի վրա աչք փակելու փոխարեն, մենք պետք է կասեցնենք Թուրքիայի կողմից ԻՊ զինյալներին աջակցությունը եւ վերջ դնենք Անկարայի միջամտությանը  իրիական ճգնաժամին», - ասվում է նամակում: 


Viewing all articles
Browse latest Browse all 9659

Trending Articles